ՌԴ նախագահի խորհրդականը՝ ԵԱՏՄ կազմում Ադրբեջանի հայտնվելու և ԼՂ հակամարտության կարգավորման կապի մասին

Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևն այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ակնարկել է, որ ղարաբաղյան հակամարտության համատեքստում Ադրբեջանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին հնարավոր է։ Ս. Գլազևի խոսքով՝ ԵԱՏՄ-ն բաց է բոլորի համար։

Ըստ նրա՝ բոլոր հետխորհրդային երկրների մուտքը Եվրասիական տնտեսական միություն կկրճատի հակամարտությունների քանակը:

«Եթե ԵԱՏՄ-ն ընդգրկի հետխորհրդային տարածքի բոլոր երկրները, ապա հակամարտություն շատ քիչ կլինի։ Մեր դիրքորոշումն այն է, որ հետխորհրդային տարածքներում հակամարտությունները պետք է լուծվեն բանակցությունների, խորհրդակցություններ և փոխզիջումների միջոցով։ Մենք շահագրգռված ենք, որպեսզի հակամարտություններ չլինեն»,- ղարաբաղյան կարգավորման մասին հարցին ի պատասխան՝ ասել է նա։

Հիշեցնենք, որ հայաստանյան, ադրբեջանական և ռուսական ԶԼՄ-ներում բազմիցս հրապարակվել է Ադրբեջանի՝ ԵԱՏՄ հնարավոր մուտքի, ինչպես նաև ՀԱՊԿ անդամակցության մասին։

ՀՀ ԱԳՆ-ից լրագրողներին այդ կապակցությամբ պատասխանել էին, որ ինչպես՝ ՀԱՊԿ-ի, այնպես էլ՝ ԵՏՄ-ի դեպքում որոշումները կայացվում են կոնսենսուսի հիման վրա. «Այդ առումով մենք մեր դիրքորոշումը հայտնել ենք։ Եթե նման հարց դիտարկվի, Հայաստանը կօգտագործի վետոյի իր իրավունքը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031