Բաժիններ՝

«Հաշքաջիի սպանությունը չէր կարող տեղի ունենալ առանց ԱՄՆ-ի աջակցության». Ռոուհանի

Սաուդցի լրագրող Ջամալ Հաշքաջիի սպանությունը չ1ր կարող տեղի ունենալ առանց Միացյալ Նահանգների աջակցության: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:

«Չեմ կարծում, որ որեւէ մեկը կարող էր համարձակվել նման հանցագործություն կատարել առանց ԱՄՆ-ի կողմից աջակցության,- Ռոուհանիի խոսքը մեջբերում է Իրանի նախագահի պաշտոնական կայքը:- Ոչ ոք նույնիսկ պատկերացնել չէր կարող, որ այսօր արդի դարաշրջանում մենք կարող ենք նման սպանության վկաներ դառնալ»: Իրանի նախագահը դատապարտել է Հաշքաջիի սպանությունը եւ հորդորել Թուրքիային՝ «անաչառ ու մանրամակրկիտ հետաքննություն» անցկացնել:

«Մենք Թուրքիայի կառավարությանը խնդրում ենք՝ շարունակել հետաքննությունը, որպեսզի համաշխարհային հանրակցությանը տրամադրվի այս հանցագործության բոլոր մանրամասները, որը նախադեպը չունի վերջին տասնամյակների ընթացքում»,-նշել է նա:

Սաուդցի լրագրող Ջամալ Հաշքաջին, որը հայտնի էր էր Ռիադի քաղաքականության վերաբերյալ քննդատական հոդվածներով, կորել է հոկտեմբերի 2-ին՝ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսություն այցելելուց հետո: Հոկտեմբերի 20-ին սաուդյան իշխանությունները հայտնել են, որ լրագրողը դիվանագիտական առաքելության շենքում սպանվել է կոնֆլիկտի հետեւանքով, սակայն միջադեպի մանրամասները չեն ներկայացրել, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս