Բաժիններ՝

Վրաստանի նախագահական ընտրություններին Հայաստանը դիտորդական առաքելություն կգործուղի

Վրաստանում կայանալիք նախագահական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով 2018 թվականի հոկտեմբերի 24-31-ը Թբիլիսի կգործուղվեն Հայաստանի Հանրապետության դիտորդներ: Այդ մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից:

Ըստ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշման համաձայն՝ Վրաստանում դիտորդական առաքելություն կիրականացնեն ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի և ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության աշխատակիցները:

Վրաստանի նախագահական ընտրությունները նախատեսված են հոկտեմբերի 28-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031