Էրդողանն առաջինն է 500 ամենաազդեցիկ մուսուլման առաջնորդների ցանկում

Հորդանանում գործող «Իսլամական ռազմավարական հետազոտությունների թագավորական կենտրոնը» հրապարակել է աշխարհի 500 ամենաազդեցիկ մուսուլմանների ցանկը։ Առանձին գրքով լույս տեսած ցանկում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Գրքում Էրդողանի մասին մասնավորապես նշվել է, որ նա Թուրքիայի՝ բնակչության քվեարկությամբ ընտրված առաջին նախագահն է (2014թ․)։ 2018թ․ երկրորդ նախագահական ընտրություններում Էրդողանը կրկին հաղթանակ տարավ՝ ստանալով քվեների 52․5 տոկոսը։

Աղբյուրի համաձայն՝ Էրդողանի ղեկավարած Թուրքիան նպատակ ունի ինտենսիվացնել հարաբերություններն իր 7 ցամաքային հարևանների և բոլոր սևծովյան երկրների հետ։ Շեշտվել է նաև, որ Թուրքիան Աֆրիկայում 20 նոր դեսպանատուն և հյուպատոսարան է բացել։

500 ամենաազդեցիկ մուսուլման առաջնորդների ցանկում երկրորդ տեղը զբաղեցրել է Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդուլ Ազիզ Էլ Սուուդին։ Երրորդ հորիզոնականում Հորդանանի թագավոր Աբդուլլահ իլ Իբն  Էլ-Հուսեյնն է։ Ցանկի չորրորդ հորիզոնականը զբաղեցրել է Իրաքի շիաների առաջնորդ այաթոլա Էլ-Ուզմա Սեյիդ Ալի էլ-Հյուսեյին էլ-Սիստանին, հինգերորդը՝ Մարոկկոյի թագավոր էլ -Սադիս բին էլ-Հասանը։

haberler.com

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031