
Թբիլիսիի քաղաքապետարանը սկսում է պատրաստվել Ամանորին

Թբիլիսիի քաղաքագլուխ Կախա Կալաձեն հորդորել է խոշոր ընկերությունների ներկայացուցիչներին՝ ակտիվորեն մասնակցել մայրաքաղաքի ամանորյա միջոցառումներին։
Ամանորի տոների ժամանակ Թբիլիսիի կենտրոնում ավանդաբար հայտնվում է «Ամանորյա ավանը»: Անցյալ տարի Առաջին հանրապետության հրապարակում տեղի են ունեցել համերգներ, զգեստավորված ներկայացումներ, ամանորյա ֆիլմերի ցուցադրություններ եւ տոնավաճառ: Միջոցառումների մեծ մասը կազմակերպվել էր մասնավոր սեկտորի աջակցությամբ:
«Այս տարի ես ցանկանում եմ ավելի շուտ դիմել բեզնես-սեկտորի ներկայացուցիչներին՝ ցանկության դեպքում ներգրավվեք տարբեր միջոցառումներում: Մենք կտանք դրա հնարավորությունը եւ փոխադարձ համագործակցությամբ հետաքրքիր նախագծեր կառաջարկենք մայրաքաղաքի բնակիչներին ու հյուրերին»,-հայտարարել է Կալաձեն՝ հանդես գալով քաղաքային կառավարության հոկտեմբերի 23-ի նիստում:
Քաղաքապետն իր տեղակալին՝ Սոֆյա Խունցարիային, հանձնարարել է բանակցություններ վարել մասնավոր սեկտորի ներկայացուցիչների հետ եւ ակտիվացել համագործակցությունը, հաղորդել է Sputnik-ը: