Բաժիններ՝

ՆԱՏՕ-ն կքննարկի Սիրիայում անվտանգության միջազգային գոտու ստեղծումը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն ակնկալում է, որ Սիրիայում անվտանգության միջազգային գոտու ստեղծման վերաբերյալ Գերմանիայի պաշտպանության նախարարի գաղափարը հոկտեմբերի 24-ին եւ 25-ին կքննարկվի Բրյուսելում կայանալիք նախարարական բանակցություններում։

Ավելի վաղ Գերմանիայի պաշտպանության նախարար Անեգրետ Քրամպ-Կարենբաուերը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին կառաջարկի Սիրիայում անվտանգության գոտի ստեղծել Թուրքիայի հետ սահմանին: Նախարարի խոսքով՝ Սիրիայում տիրող իրադրությունն անվտանգության տեսանկյունից բացասաբար է ազդում Եվրոպայի, եւ, մասնավորապես, ԳԴՀ-ի շահերի վրա: Նա գտնում է, որ մինչ այժմ Բեռլինի եւ Բրյուսելի գործողությունները չափազանց պասիվ էին, ուստի Գերմանիայի «ազդակն ու քաղաքական նախաձեռնությունն իմաստ ունեն»:

«Ակնկալում եմ, որ պաշտպանության նախարարն իր առաջարկությունները կներկայացնի բոլոր դաշնակիցներին, դա մենք կքննարկենք հանդիպմանը»,-ասել է գլխավոր քարտուղարը լրագրողներին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս