Բաժիններ՝

«Ռուս մասնագետները թուրք զինվորականներին սովորեցնում են օգտագործել այն տեխնիկան, որն արդեն մատակարարվել է». Միխեև

Ռուսաստանը եւ Թուրքիան քննարկում են C-400 հակաօդային պաշտպանության համակարգի լրացուցիչ մատակարարումները: Այդ մասինՍոչիում «Ինտերֆաքս»-ին հայտնել է «ՌոսօբորոնԷքսպորտ»-ի ղեկավար Ալեքսանդր Միխեեւը:

Նրա խոսքով՝ ներկայում Մոսկվան եւ Անկարան արդեն քննարկում են «օպցիոնը, ֆինանսական մոդելը, մատակարարումների ժամկետները»:

Բացի այդ, ռուս մասնագետները թուրք զինվորականներին սովորեցնում են օգտագործել այն տեխնիկան, որն արդեն մատակարարվել է, հավելել է Միխեեւը: «Ուսուցման ծրագրի ավարտից հետո թուրքական կողմը համալիրը կդնի մարտական հերթապահության»,-ասել է պետական ընկերության ղեկավարը:

Հունիսի վերջին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել Է, որ Թուրքիային C-400-ի մատակարարման պարտավորագիրը նախատեսում Է տեխնոլոգիաների մասնակի փոխանցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031