Բաժիններ՝

Եվրախորհրդարանը կոչ է արել Սիրիայում անվտանգության գոտին ստեղծել ՄԱԿ-ի հովանու ներքո

Եվրախորհրդարանը հոկտեմբերի 24-ին հավանություն է տվել այն բանաձեւին, որով կոչ է արվում պատժամիջոցներ ձեռնարկել Թուրքիայի դեմ Սիրիայում նրա գործողության պատճառով, ինչպես նաեւ այդ տարածաշրջանում անվտանգության գոտի ստեղծել ՄԱԿ-ի հովանու ներքո։

«Եվրախորհրդարանի պատգամավորները վճռականորեն դատապարտել են Թուրքիայի միակողմանի ռազմական միջամտությունը Սիրիայի հյուսիս-արեւելքում՝ կոչ անելով Թուրքիային՝ իր ուժերը դուրս բերել Սիրիայի տարածքից»,-ասված է եվրապատգամավորների որոշման մեջ:

Հավանության արժանացած բանաձեւում նրանք դատապարտել են նաեւ Սիրիայի հյուսիս-արեւելքում սահմանի երկայնքով «անվտանգության գոտու» ստեղծման Թուրքիայի պլանները եւ անհանգստություն են հայտնել այն բանի կապակցությամբ, որ «ժամանակավոր հրադադարի վերաբերյալ ամերիկա-թուրքական համաձայնագիրը կարող է օրինականացնել այդ գոտու թուրքական բռնազավթումը»:

Դրա հետ մեկտեղ Եվրախորհրդարանի պատգամավորները «հանդես են եկել Սիրիայի հյուսիսում ՄԱԿ-ի ղեկավարությամբ անվտանգության գոտում ստեղծման օգտին»:
Որպես պատասխան միջոցներ ԵԽ-ն առաջարկում է «մի շարք պատժամիջոցներ ու այցագրային արգելքներ սահմանել Թուրքիայի այն պաշտոնատարների նկատմամբ, որոնք պատասխանատու են մարդու իրավունքների խախտումների համար, ինչպես նաեւ քննարկել Թուրքիայի դեմ տնտեսական միջոցների ձեռնարկման հարցը», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս