«Մոսկվայի համար հասկանալի չէ Սիրիայում ՆԱՏՕ-ի հովանու ներքո անվտանգության գոտու ստեղծումը». Լավրով
Սիրիայի հյուսիս-արեւելքում միջազգային հսկողության ներքո անվտանգության գոտու ստեղծման վերաբերյալ Գերմանիայի պաշտպանության նախարար Անեգրետ Կրամպ-Կարենբաուերի նախաձեռնությունն անհասկանալի է Ռուսաստանին: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, հոկտեմբերի 25-ին Կիրկենեսում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Ինչ վերաբերում է Սիրիայի հյուսիս-արեւելքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմամբ անվտանգության գոտու ստեղծման նախաձեռնությանը, ապա մենք դեռ նույնիսկ պատկերացում չունենք, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը, որովհետեւ այդ նախաձեռնությունն առաջին անգամ առաջ է քաշել Գերմանիայի պաշտպանության նախարարը, բայց այն իսկույն էլ քննադատաբար է ընդունվել գերմանական կառավարության այլ անդամների կողմից»,-ասել է Լավրովը: