Բաժիններ՝

Ամերիկացի բասկետբոլիստն Էրդողանին համեմատել է Հիտլերի հետ

Թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է ԱՄՆ-ի բասկետբոլի պրոֆեսիոնալ լիգայի «Փորթլենդ » թիմի խաղացող, ազգությամբ թուրք, Էնես Քանթերը։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Քանթերը հայտնի է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարած ներքին և արտաքին քաղաքականության հասցեին արած իր կոշտ քննադատություններով:

Ամերիկյան CNN-ի հետ զրույցում Քանթերն Էրդողանին համեմատել է Ադոլֆ Հիտլերի հետ:

«Թուրքիայում չեն պաշտպանվում մարդու իրավունքները։ Թուրքիայում ժողովրդավարություն, խոսքի և մտքի ազատություն չկա։ Ես ասում եմ, որ Էրդողանը դարաշրջանի Հիտլերն է»,- ասել է Քանթերը։

Հիշեցնենք, որ Քանթերին Թուրքիայում ցանկանում են կալանավորել։ Նրա նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում։ Նա մեղադրվում է Թուրքիայում ահաբեկչական համարվող «գյուլենական համայնքի» հետ կապեր ունենալու մեջ։ Քանթերը հայտնի է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարած ներքին քաղաքականության հասցեին արած իր կոշտ քննադատություններով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031