Պեսկովը՝ Պուտինին փոխարինողի մասին
Կրեմլում այժմ չեն մտածում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին փոխարինողի մասին, ընտրությունները դեռ հեռու են, հոկտեմբերի 24-ին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
«Դուք միանգամայն ճիշտ ասացիք, որ նախագահական ընտրությունները դեռ հեռու են: Մենք ձեզ հետ գտնվում ենք նախագահական ցիկլի սկզբնական փուլում: Ուստի այժմ այդ մասին ոչ ոք չի մտածում, այժմ բոլորն զբաղված են լարված աշխատանքով, ինչի վկան եք դուք»,-ասել է Պեսկովը, պատասխանելով այն հարցին, թե հնարավոր քանի փոխարինող ունի Պուտինն այժմ՝ հաշվի առնելով, որ նախագահի լիազորությունների ժամկետի ավարտվելուն դեռ շատ ժամանակ կա: