ՆԱՏՕ-ում մեկնաբանել են Ռուսաստանի և Թուրքիայի հուշագիրը Սիրիայի վերաբերյալ
ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները հոկտեմբերի 24-ին եւ 25-ին կայանալիք բանակցություններում կքննարկեն Սիրիայի հյուսիս-արեւելքի իրադրությունը, ընդսմին դաշինքը վաղաժամ է համարում ՌԴ-ի եւ Թուրքիայի պայմանավորվածությունները գնահատելը: Այդ մասին հոկտեմբերի 23-ին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։
«Կարծում եմ, որ այժմ վաղ է գնահատել համաձայնագրի հետեւանքները, որը ձեռք է բերվել Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահների միջեւ»,- հոկտեմբերի 23-ին ասել է նա լրագրողներին: Դրա հետ մեկտեղ Ստոլտենբերգը նշել է, որ Սիրիայի հյուսիս-արեւելքում հրադադարի համաձայնագիրը, որն ավելի վաղ կնքվել էր ԱՄՆ-ի միջնորդությամբ, հակամարտության քաղաքական լուծման հիմքն է:
«Մենք տեսանք, որ կարելի է շարժվել դեպի քաղաքական լուծում… Հարկավոր է, որ մենք ավելի առաջ շարժվենք Սիրիայում իրական, բանակցային, քաղաքական լուծում ունենալու համար»,-ասել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: