Բաժիններ՝

Արդյոք կփակվի՞ Ինջիրլիքի ռազմաբազան

Ռուսաստանի և Թուրքիայի միջև ռազմատեխնիկական համագործակցության բնագավառում վերջին զարգացումների համատեքստում թուրքական մամուլն անդրադարձել է ՆԱՏՕ-ի Ինջիրլիք ռազմաբազայի շուրջ հնարավոր զարգացումներին։

Euronews-ի թուրք թղթակից Մեհմեթ Ջեմ Դեմիրջին հոդված է հրապարակել, որտեղ անրդադարձել է Թուրքիայի Ինջիրլիք ռազմաբազայի փակման հավանականության հարցին՝ հաշվի առնելով վերջին շրջանում թուրք-ամերիկյան հարաբերությունների լարվածությունը, փոխանցում է ermenihaber-ը:

Թղթակիցը նախ նշում է, որ վերջին շրջանում ռուս-թուրքական հարաբերությունները բարձ մակարդակի են հասել, թե տարածաշրջանային և թե ռազմական հարցերում։
Դեմիրջին գրում է, որ մինչև այս տարեվերջ նախատեսվում է, որ Ռուսաստանը կավարտի S-400 ՀՕՊ համակարգերի խմբաքանակի մատակարումը Թուրքիային։ Ի պատասխան դրան՝ ԱՄՆ-ն Թուրքիային դուրս թողեց նոր սենդի F-35 կործանիչների ծրագրից։

Հեղինակի կարծիոքվ ստեղծված իրավիճակից հետո ավելի շատ շրջանառվեց այն ենթադրությունը, որ Թուրքիան ՆԱՏՕ-ից դուրս կգա, իսկ ԱՄՆ-ն կհանի իր միջուկային ռումբերը Ադանա քաղաքում գտնվող Ինջիրլիք ռազմաբազայից։

Ադանայում գտնվող Ինջիրլիքի ռազմաբազան գործում է 1955 թվականի փետրվարի 15-ից։ Ռազմաբազայի օգտագործման իրավական խնդիրները կարգավորվում են 1980 թվականի մարտի 29-ին ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև կնքված համաձայնագրով։

Ըստ թուրք վերլուծաբանի՝ Ինջիրլիքի ռազմաբազայի փակումն իրատեսական չէ, քանի որ այն պայմանավորված չէ միայն թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա լարմամբ։ Այն հնարավոր կարող է լինել միայն ՆԱՏՕ-ի կազմից Թուրքիայի դուրս գալու դեպքում։ Իսկ նման զարգացում տեսանելի ապագայում դժվար թե տեղի ունենա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս