Իրանը բենզինի մանրածախ վաճառքի քվոտաներ է սահմանել և բարձրացրել է դրա գինը

Իրանը նոյեմբերի 15-ից բենզինի մանրածախ վաճառքների քվոտաներ է սահմանել, ինչպես նաեւ բարձրացրել է դրա գինը: Այդ մասին ասված է Իրանի նավթի արտադրանքի բաշխման ազգային ընկերության հաղորդագրության մեջ:

Այսպես, մասնավոր փոխադրամիջոցների տերերը ամսական կկարողանան ձեռք բերել 60 լիտր բենզին, երկվառելիք ավտոմոբիլների տերերը՝ 30 լիտր: Առանձին քվոտա է նախատեսված տաքսիների վարորդների համար՝ 400 լիտր բենզին եւ երկու անգամ պակաս բենզին երկվառելիք ավտոմոբիլների համար: Մոտոցիկլավարների համար քվոտավորված գնով նախատեսված է 25 լիտր բենզին:

Քվոտաներ են սահմանված բեռնատարների եւ շտապօգնության մեքենաների համար: Ըստ որում՝ քվոտայի շրջանակում 1 լիտր բենզինի արժեքն աճել է 50 տոկոսով՝ լիտրի դիմաց մինչեւ 15 հազար իրանական ռիալ (մոտավորապես 13 ամերիկյան ցենտ): Բենզինի յուրաքանչյուր լրացուցիչ՝ այսինքն՝ քվոտայից դուրս, լիտրն ավելի թանկ արժե՝ 1 լիտրի դիմաց 30 հազար ռիալ: Իրանն աշխարհում նավթի խոշորագույն պաշարներով երկրներից մեկն է, բայց նավթամշակման խնդիրների պատճառով մինչեւ վերջին ժամանակներս հարկադրված էր բենզին ներմուծել երկիր: Սակայն, ինչպես 2019 թվականի սկզբին հայտարարել է Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեն, երկրում այլեւս բենզինի դեֆիցիտ չկա եւ նա դրա ներմուծման կարիք չունի, որը դադարեցրել է 2018 թվականի աշնանից:

Նախարարի խոսքով՝ Իրանն արդեն ինքը կարող է վերամշակված վառելիք արտահանել: Նախորդ անգամ Իրանում բենզինի քվոտավորում է կիրառվել նախագահ Մահմուդ Ահմադինեժադի օրոք, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս