Բաժիններ՝

Թրամփը և Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իրանը և Սիրիան

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ Ֆրանսիայի նրա պաշտոնակից Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իրանը, Սիրիան, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որը դեկտեմբերի սկզբին տեղի է ունենալու Լոնդոնում: Այդ մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

«Այսօր նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Ղեկավարները քննարկել են հետագա քայլերն Իրանի եւ Սիրիայի նկատմամբ, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի ղեկավարների առաջիկա հանդիպումը Լոնդոնում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովը կկայանա դեկտեմբերի 3-4-ը Լոնդոնում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930