Բաժիններ՝

Սիրիայի զորքերը Հալեպի նահանգում հսկողություն են հաստատել երկրի՝ հզորությամբ երկրորդ ՀԷԿ-ի նկատմամբ

Սիրիայում Թիշրինի՝ հզորությամբ երկրորդ հիդրոէլեկտրակայանը (Հալեպի նահանգ) անցել է կառավարական ուժերի վերահսկողության ներքո: Այդ մասին լրագրողներին հայտնել է Սիրիայում ՌԴ-ի զինված ուժերի զորախմբի հրամանատարության ներկայացուցիչ Բորիս Ֆոմիչովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նոյեմբերի 18-ից ռուսական ռազմական ոստիկանությունը կսկսի պարեկել ռազմավարական տեսակետից այդ կարեւոր օբյեկտի շրջակա տարածքը: Այս պահին կայանն էեկտրաէներգիա է մատակարարում Ռաքայի եւ Հալեպի նահանգներին, ՀԷԿ-ի հզորությունը կազմում է շուրջ 630 մեգավատ:

էլեկտրաէներգիայով Հալեպի նահանգի մատակարարումն առանձնապես կարեւոր է, քանի որ նահանգի մայրաքաղաքը երկրի տնտեսական եւ ինդուստրիալ մայրաքաղաքն է: Ներկայում Սիրիայի իշխանություններն այն ակտիվորեն վերականգնում են:

Նոյեմբերի կեսերին կառավարական ուժերի վերահսկողության տակ էր անցել երկրում ամենամեծ ՀԷԿ-ը Թաբքա քաղաքում (Ռաքայի նահանգ):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս