
Թուրքիայում 65-74 տարեկանների 71 տոկոսն օգտվում է սոցիալական ցանցերից

Եվրոպայում 65-ից 74 տարիքային խմբի քաղաքացիների շրջանում «Twitter» և «Facebook» սոցիալական ցանցերից օգտվողների թիվը կազմում 34 տոկոս։ Մինչդեռ Թուրքիայում նույն այդ տարիքային խմբի անձնանց 71 տոկոսն է օգտվում սոցցանցերից։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Մամուլի վերլուծությամբ զբաղվող թուրքական «Ajans Press» գործակալության հրապարակած տվյալների համաձայն՝ նշված տարիքային խմբի մեծահասակների 81 տոկոսը սոցիալական ցանցերից օգտվում է հիմնականում նամակագրության նպատակով։
Թուրքիայի մեծահասակ քաղաքացիների շրջանում ինտերնետից օգտվելու նպատակների թվում 2-րդ տեղում առողջապահության հետ կապված տեղեկությունների որոնումն է, 3-րդ տեղում՝ լրահոսին հետևելը։
Հայտնի է դարձել նաև, որ այս տարի թուրքական մամուլում սոցցանցերի վերաբերյալ հրապարակվել է 123․393 լրատվանյութ: