Փորձագետը գնահատել է Իրանում ցույցերի մասշտաբը
Իրանում վառելիքի գների բարձրացման պատճառով տեղի ունեցող ներկայիս ցույցերը հազիվ թե վերաճեն իշխանությունների դեմ բողոքի համընդհանուր շարժման: Նոյեմբերի 18-ին ՏԱՍՍ-ի հետ կայացած զրույցում այս կարծիքն է հայտնել Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի Մերձավոր եւ Միջին Արեւելքի երկրների ուսումնասիրման կենտրոնի ավագ գիտական աշխատակից Վլադիմիր Սաժինը։
«Ես կարծում եմ, որ (Իրանի իշխանությունները) կհաղթահարեն (ստեղծված իրավիճակը): Որքան հայտնի է զանգվածային լրատվամիջոցներից, բողոքներին մասնակցել է մոտ 85 հազար մարդ երկրի հարյուր բնակավայրում: Դա այնքան էլ շատ չէ 82-միլիոնանոց բնակչության համար: Անշուշտ, այստեղ չարժե խոսել վարչակարգի դեմ համընդհանուր շարժման մասին»,- ասել է նա:
Փորձագետը նշել է, որ Իրանում ավտոմոբիլային տրանսպորտը շատ մեծ տեղ է զբաղեցնում տնտեսությունում, երկրում կան երկաթուղիներ, բայց դրանք այնքան էլ զարգացած չեն տեղանքի ռելիեֆի պատճառով: «Ուստի ավտոմոբիլային տրանսպորտը հզոր դիրքեր է զբաղեցնում տնտեսությունում: Եվ վառելիքի գների բարձրացումը միանգամից կհանգեցնի բոլոր ապրանքների, այդ թվում՝ սննդամթերքի գների բարձարցման»,- հավելել է նա: Փորձագետը հիշեցրել է, որ Իրանը գտնվում է Վաշինգտոնի կողմից կոշտ ճնշման պայմաններում, երկրի տնտեսությունը վիթխարի դժվարություններ է կրում, իսկ վառելիքի գների բարձրացումը շատ լուրջ է: