Բաժիններ՝

Իրանի իշխանությունները նոյեմբերի կսկսեն փոխհատուցել վնասները բենզինի գների աճից

Իրանի իշխանությունները նոյեմբերի 18-ի երեկոյան կսկսեն դրամական վճարումներ կատարել բնակչության ամենաաղքատ խավերին, որոնք առավել շատ են տուժել բենզինի գների բարձրացումից: Այդ մասին հայտնել է ISNA գործակալությունը:

Գործակալության տեղեկատվության համաձայն, լրավճարումներ կստանան շուրջ 19 մլն ընտանիքներ: Վճարումների գումարը կախված կլինի ընտանիքի անդամների թվաքանակից:
Կառավարության ծրագրին համապատասխան, իրանական ընտանիքները կստանան 0,55 մլն ռիալից (5 դոլար) մինչեւ 2,05 մլն ռիալ (18 դոլար): Քաղաքացիները փողերը կստանան երեք փուլով այս շաբաթվա ընթացքում: Ենթադրվում է, որ հետագայում այդ վճարումները կդառնան ամենամսյա: Բենզինի գների բարձրացումից տուժածներին ֆինանսական օգնություն ցույց տալու մտադրության մասին նոյեմբերի 17-ին հայտնել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Նրա հայտարարությունն արվել է բողոքի ակցիաների ֆոնին, որոնք ընդգրկել են երկրի մի քանի քաղաքներ:

Նոյեմբերի 15-ին Իրանում ուժի մեջ է մտել 1 լիտր բենզինի գինը կրկնակի՝ 15 հազար ռիալից (0,09 դոլար) մինչեւ 30 հազար ռիալ (մոտավորապես 0,2 դոլար) բարձրացնելու վերաբերյալ կառավարական կարգադրությունը: 50 տոկոսով (մինչեւ 15 հազար ռիալ) ավելացել է բենզինի արտոնյալ արժեքը մեկ մարդու համար նախատեսված քվոտայի շրջանակում: Նոր կանոնների համաձայն, ավտոմեքենայի տերն այդ գնով ամսական կարող է ստանալ մինչեւ 60 լիտր բենզին, մոտոցիկլետի տերը՝ 25 լիտր: Առանձին բաժնեչափ է նախատեսված տաքսիստների համար՝ 400 լիտր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս