Բաժիններ՝

Թուրքիան թշվառության մակարդակով 5-րդն է աշխարհում

«Statista» առցանց վիճակագրական հարթակը հրապարակել է այն երկրների ցանկը, որտեղ  2018թ․ դրությամբ «թշվառության մակարդակը» բարձր է եղել։

Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Թուրքիան հայտնվել է այդ ցանկի առաջին հնգյակում՝ զբաղեցնելով հինգերորդ հորիզոնականը։ Ցանկի համաշխարհային առաջատարը, ըստ աղբյուրի, Վենեսուելան է։ Երկրորդ տեղում Արգենտինան է, երրորդում՝  Իրանը, չորրորդում՝ Բրազիլիան։

Նշենք, որ «Թշվառության մակարդակը» որոշելիս որպես հիմք են ընդունվել տվյալ երկրի  աղքատության և ինֆլյացիայի (գնաճի) վերաբերյալ «Bloomberg»-ի հրապարակած տվյալները։

Թեմայի վերաբերյալ «Twitter»-ում գրառում արած թուրք ընդդիմադիր գործիչ, «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավոր Գյուրսել Թեքինը նման վիճակի համար մեղադրել է իշխող կուսակցությանը։

«Արդարություն և զարգացում» կուսակցությունը նույնական է գործազրկության և աղքատության հետ»,-գրել է նա՝ ներկայացնելով վերոնշյալ վիճակագրական տվյալները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930