Բաժիններ՝

Ֆրանսիայի հարավում կամրջի փլուզման հետևանքով դեռահաս է զոհվել

Թուլուզ քաղաքից հյուսիս – արեւելք ընկած շրջանում կամրջի փլուզման հետեւանքով բեռնատար եւ մարդատար ավտոմեքենաներ են ընկել Տառն գետը: Այդ մասին հայտնել է La DռpՍche du Midi թերթը:

Հրատարակության տվյալներով՝ միջադեպի հետեւանքով զոհվել է 15-ամյա մի դեռահաս: Նշվում է, որ փլուզումը կարող էր տեղի ունենալ այն պատճառով, որ բեռնատարը գերազանցել է այդ կամրջով երթեւեկության թույլատրելի զանգվածը: Նշանների համաձայն, որոնք տեղադրված են կամուրջ կառամուտքից առաջ, ավտոմոբիլի զանգվածի սահմանափակումը կազմում է 19 տոննա:

Վերին Գարոնի դեպարտամենտի հրշեջ ծառայությունների հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Twitter-ում, նշված է, որ «միջադեպի վայրում աշխատում են շուրջ 80 հրշեջներ եւ փրկարարներ»:

Նաեւ գործողությանը գործի են դրված ջրասուզակների մի քանի խմբեր, երեք ուղղաթիռ: Քաղաքի բնակիչներին խորհուրդ է տրված խուսափել արտակարգ պատահարի վայրից:
Ինչպես նշում է BFM հեռուստաալիքը, կախովի կամուրջը Մյուրպուա սյուր Տառն քաղաքում կառուցվել է 1935 թվականին: 2003 թվականին, տեղական իշխանությունների տեղեկատվության համաձայն՝ կամուրջը վերակառուցվել է: Դրա երկարությունը կազմում է 152 մետր, լայնությունը՝ 5 մետր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս