Բաժիններ՝

Վրաստանի խորհրդարանի ևս մեկ փոխխոսնակ լքեց մեծամասնությունը

Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ, Պահպանողական կուսակցության առաջնորդ Զվիադ Ձիձիգուրին որոշել է լքել խորհրդարանական մեծամասնությունը Սահմանադրության մեջ ուղղումների ձախողման պատճառով, որոնք վերաբերում են ընտրական համակարգի փոփոխմանը։

Այս ամռանը Վրաստանի իշխանությունները խոստացել էին խորհրդարանական ընտրությունների խառը համակարգից համամասնականի անցնել Թբիլիսիի կենտրոնում բողոքողների ճնշման ներքո: Սակայն նախօրյակին Սահմանադրության մեջ ուղղումների շուրջ քվեարկությունը ձախողվեց. դեմ արտահայտվեցին մեծամասնական պատգամավորները: Ընդդիմությունը եւ քաղաքացիական ակտիվիստները իշխանությանը մեղադրեցին խաբեության մեջ՝ բողոքի բազմամարդ շարժում սկսեցին:

«Ցանկանում եմ հայտարարել, որ ես՝ Զվիադ Ձիձիգուրիս, Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակս, խորհրդարանական մեծամասնության անդամս, «Պահպանողական կուսակցության» նախագահս, որոշում եմ ընդունել լքել խորհրդարանական մեծամասնության շարքերը, եւ այդ որոշումը պայմանավորված է Վրաստանի Սահմանադրության մեջ ուղղումների երեկվա ձախողմամբ»,-ասել է Ձիձիգուրին նոյեմբերի 15-ին կայացած հատուկ բրիֆինգում:

Նրա խոսքով՝ իրեն հետեւել են «Վրացական երազանք-պահպանողականներ» խմբակցության եւս երկու անդամներ՝ Գիգա Բուկիան եւ Նինո Գոգուաձեն:
«Մենք՝ «Պահպանողականներս», երբեք չենք դավաճանել թիմային խաղի սկզբունքներին: Մենք չենք պատրաստվում մնալ այնտեղ, որտեղ ընդունում են նման որոշումներ, որոնք արդարացված չեն»,-բացատրել է Ձիձիգուրին:

Այսպիսով՝ ընտրական բարեփոխման ձախողումից հետո խորհրդարանական մեծամասնությունը լքել է 12 պատգամավոր, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս