«Միթե ոչ ոք չի տեսնում, որ դա հեղափոխական սցենար է». Գեորգի Վոլսկի
Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գեորգի Վոլսկին օրենսդիր մարմնի շենքի պիկետը, որն անցկացվում է նրա աշխատանքը խանգարելու նպատակով, համարել է հեղափոխական սցենարի բաղկացուցիչ մասը: Համապատասխան կարծիքը նա հայտնել է նոյեմբերի 18-ին տարածված մեկնաբանության մեջ:
«Բյուջեի ձախողումը պետական դավաճանություն է եւ հետքայլ պարզապես այն պատճառով, որ այնտեղ (խորհրդարանի շենքի մոտ) պիկետ է: Միթե ոչ ոք չի տեսնում, որ դա հեղափոխական սցենար է: Դե իհարկե, մենք ամեն բան տեսնում ենք: Դրա հետ մեկտեղ մենք կարծում ենք, որ ցանկացած մարդ ունի կամաարտահայտման իրավունք, սակայն պետությունը եւ այնտեղ ապրող մարդիկ փրկվելու իրավունք ունեն»,-ասված է Վոլսկու մեկնաբանության մեջ: Այս տարի խորհրդարանը պետք է ընդունի երկրի 2020 թվականի բյուջեն:
Ընդդիմությունը խորհրդարանը պիկետել է նոյեմբերի 17-ի երեկոյան: Մինչ այժմ ծառայողական երեք մուտքերի մոտ խփված են վրաններ, տեղադրված են աղբով ու ավազով պարկեր: Բողոքողները խարույկներ են վառում մետաղե տակառներում: Նրանք ասում են, որ դարպասները, որոնց վրա կողպեքներ են դրել, կբացեն միայն այն դեպքում, եթե պատգամավորները հավաքվեն քննարկելու համամասնական համակարգով արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հնարավորությունը անցումային կառավարության պայմաններում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: