Վրաստանի ՆԳՆ հայտարարություն է տարածել
Թբիլիսիում հանրահավաքը, որն սկսվել է նոյեմբերի 17-ին խորհրդարանի մոտ, իսկ այնուհետեւ բերել օրենսդիր մարմնի շրջափակման, դուրս է եկել օրենքի շրջանակից: Այդ մասին ասված է Վրաստանի ՆԳ նախարարության՝ նոյեմբերի 18-ին հրապարակված հայտարարության մեջ։
«Հանրահավաքը, որը նոյեմբերի 18-ին սկսվել է Ռուսթավելի պողոտայում, խորհրդարանի շենքի առջեւ, ավելի ուշ հակաօրինական բնույթ է ընդունել: Մասնավորապես, հավաքվածների մի մասը փակել է օրենսդիր մարմնի բոլոր մուտքերը: Դրա հետ մեկտեղ քաղաքական ղեկավարները բացահայտորեն կոչ են անում կողմնակիցներին՝ խոչընդոտել խորհրդարանի աշխատանքին: Չնայած ՆԳ նախարարության կողմից արված մի շարք կոչերին ու նախազգուշացումներին, ժողովների եւ կարծիքների արտահայտման ազատությունը դուրս է եկել օրենքի շրջանակից»,-նշվում է հայտարարության մեջ:
Ինչպես արդեն տեղեկացվել է, Վրաստանի խորհրդարանը նոյեմբերի 18-ին չի կարողացել հանգստյան օրերից հետո վերսկսել աշխատանքը այն բանի պատճառով, որ բողոքի ակցիայի մասնակիցներն արգելափակել են խորհրդարանի շենքի բոլոր մուտքերը եւ այնտեղ թույլ չեն տալիս մտնել պատգամավորներին: Խորհրդարանի մամուլի ծառայության աշխատակիցը հայտնե է, որ ժամը 12:00-ի դրությամբ պլանավորված էր ճյուղային տնտեսության եւ տնտեսական քաղաքականության կոմիտեի նիստը, սակայն այն հետաձգվել է անորոշ ժամանակով: Այսօր նաեւ նշանակված է խորհրդարանի բյուրոյի նիստը: Այն պետք է կայանա ժամը 15:00-ին, բայց առայժմ պարզ չէ՝ կկայանա այն արդյոք, թե կհետաձգվի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: