
ԱՄՆ-ը դատապարտել է Իրանում ուժի կիրառումը ցուցարարների դեմ

ԱՄՆ-ը պաշտպանում է Իրանի ժողովրդի խաղաղ ցույցերը եւ դատապարտում է ուժի կիրառումը ցուցարարների դեմ: Այդ մասինասված է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշեմի՝ նոյեմբերի 17-ին տարածված հայտարարության մեջ:
Իրանում բողոքի գործողություններ են տեղի ունենում բենզինի գների բարձրացման պատճառով: Հաղորդվել է, որ ակցիաներից մեկի ընթացքում մարդ է զոհվել:
«Միացյալ Նահանգները պաշտպանում է իրանական ժողովրդի խաղաղ բողոքները ռեժիմի դեմ: Մենք դատապարտում ենք ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումը եւ հաղորդակցության խիստ սահմանափակումները»,- նշվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Աբաս Մուսավին նշել է, որ Իրանում բողոքների վերաբերյալ ԱՄՆ-ի հայտարարությունը միջամտություն է համարում երկրի գործերին: Մինչ այդ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը հայտարարել է, որ Վաշինգտոնը դատապարտում է Թեհրանի կողմից երկրում Ինտերնետն անջատելու փորձերը, ինչպես նաեւ ԱՄՆ-ի աջակցությունն է հայտնել «Իրանի բազմաչարչար ժողովրդին», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: