Թուրքիայի հարավում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման 20 անդամ է ձերբակալվել: Բոլոր ձերբակալվածները Թուրքիայի քաղաքացիներ են:
Հորդառատ անձրևները ջրածածկ են արել Աբխազիայի մայրաքաղաք Սուխումը, քաղաքի ﬔծ մասը հոսանքազրկված է: Այս մասին TASS-ին հայտնել է հանրապետության արտակարգ իրավիճակների փոխնախարար Տիգրան Դելիբալթյանը:
Իրանում նավթի արդյունահանումը մինչև 2016թ. վերջը կավելանա օրական հավելյալ 300 հազար բարելով, կարծում են ամերիկյան JP Morgan բանկի վերլուծաբանները, որոնք հրապարակել են նավթի շուկայի հարցով ամենամյա զեկույցը: Այս մասին հայտնում է Trend-ը:
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն օգոստոսի 12-ին Սոչիում կմասնակցի Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստին: Այդ մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ռուսական RIA Novosti գործակալության հետ զրույցում հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը Ղարաբաղյան հակամարտության կողմերից ակնկալում է խաղաղ կարգավորման հարցի վերաբերյալ պարտավորությունների կատարում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ներողություն է խնդրել «Աստծո և ժողովրդի առաջ» այն բանի համար, որ չի կարողացել ավելի վաղ հայտնաբերել դավադիրներին, որոնք երկրում հեղաշրջման փորձ են իրականացրել», հայտնում է RIA Novosti-ն:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը RIA Novosti-ի հետ զրույցում հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հնարավորություն են փնտրում կազմակերպել Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հերթական` համատեղ հանդիպումը:
Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին խոստանում է օգտագործել իր բոլոր ռեսուրսները, որպեսզի թույլ չտա Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի կողմից հիմնադրված «Միացյալ ազգային շարժում» կուսակցության վերադարձը իշխանության ղեկին, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան ներկայացրել է իր նոր տեղակալներին: Լևան Իզորիայի խոսքով` պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը կզբաղեցնի Լելա Չիկովանին, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Թուրքական ոստիկանությունը խուզարկություններ է կատարել Գիտական հետազոտությունների ազգային խորհրդի գրասենյակներում, հայտնում է Reuters-ը:
Evrensel թերթի աշխատակից Խազալ Օլմեզը, գտնվելով հղիության 6-րդ ամսում, Ստամբուլում ծեծի է ենթարկվել արմատական իսլամիստների կողմից այն բանի պատճառով, որ բաց հագուստ է կրել, հայտնում է Hurriyet-ը:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալփեր Ջոշքունին, հայտնում է APA գործակալությունը:
Ուկրաինան մինչև տարեվերջ պլանավորում է Ադրբեջանից և Ղազախստանից Եվրոպա մինչև 2 միլիոն տոննա նավթի փոխադրման պայմանագիր ստորագրել:
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը կտեղակայվի Անկարայից դուրս, հայտնում է թուրքական Haber7 թերթը` հղում կատարելով ռազմական շրջանակներում իր աղբյուրներին:
Անհրաժեշտ է պահպանել դրական պահը Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացում, Trend-ի հետ զրույցում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործի շրջանակում ձերբակալվել է լրագրող Էրջան Գյունը: Այս մասին տեղեկացնում է թուրքական TRT Haber հեռուստաալիքը:
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի աշխատակազմը կոչ է անում Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին զերծ մնալ վրացական քաղաքական գործընթացներին միջամտելուց, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետ Վախթանգ Գոմելաուրիի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Ադրբեջան, հայտնում է haqqin.az պորտալը` վկայակոչելով Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության մամուլի ծառայությանը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ ընդունել է Իրանի կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզիիի գլխավորած պատվիրակությունը, հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը:
Երեկ երեկոյան տեղացած հորդառատ անձրևները Թբիլիսիի կենտրոնում խնդիրներ են առաջացրել ճանապարհներին, հայտնում է newsgeorgia.ge-ն:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցն օգոստոսի 2-ին, տեղական ժամանակով ժամը 14.15-ին (Գրինվիչի ժամանակով` 10.15-ին) գրանցվել է 3.8 մագնիտուդով երկրաշարժ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը կցանկանար քննարկել տնտեսական համագործակցությունն ու ճգնաժամը, որն առաջացել է երկկողմ հարաբերություններում ռուսական «Սու-24» ինքնաթիռի կործանումից հետո, հայտնում է Hurriyet-ը:
Վրաստանի պաշտպանության նախարարությունն այն գերատեսչություն է, որտեղ ամենից շատ պետք է զգացվի երկրի միասնականությունն ու այդ գերատեսչությունը միշտ պետք է ցուցիչ լինի, թե որքան կարևոր է մեր հայրենիքն ու մեր երկիրը:
Վրաստանի առողջապահության նախարար Դավիդ Սերգեենկոն մեկնաբանել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Թինաթին Խիդաշելիի քննադատական հայտարարությունը:
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին պաշտպանության նախարարության աշխատակիցներին է ներկայացրել նորանշանակ նախարար Լևան Իզորիային, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Ոչ մի տեղեկություն Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի և Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպման մասին չկա, այսօր ադրբեջանական Trend-ի հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հրաման է արձակել հետաձգել պետծառայողներին աշխատանքի ընդունելու ամենամյա թեսթի հանձնումը կանանց նկատմամբ հնարավոր խտրականության պատճառով, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Սույն թվականի օգոստոսի 2-ին, տեղական ժամանակով ժամը 14.15-ին (Գրինվիչի ժամանակով` 10.15-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.8 մագնիտուդով երկրաշարժ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 8-ին Ադրբեջանի նախագահի հրավերով կայցելի Բաքու, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Թուրք պաշտոնյան ընդգծել է, որ Գյուլենը չի կարող ԱՄՆ-ից դուրս գալ առանց երկրի իշխանությունների թույլտվության: