Ադրբեջանական contact.az կայքի հաղորդմամբ` Amnesty İnternational միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ադրբեջանում «Հանրապետական այլընտրանք» (ReAl) շարժման երեք ակտիվիստների` Նատիգ Ջաֆարլիի, Էլշան Գասիմովի և Տողրուլ Իսմայիլովի կալանավորումը:
Թուրքիայի հյուսիս-արևմուտքում ուսումնական ինքնաթիռ է կործանվել, հայտնում է CNN Turk հեռուստաալիքը:
2016թ. հունվար-հուլիս ամիսներին Ադրբեջանը արտահանել է 926 819,51 հազար խմ բնական գազ: Ինչպես հայտնում է ադրբեջանական Report կայքը, վկայակոչելով Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեին, դա 2,19%-ով ավելի շատ է 2015թ. նույն ժամանակահատվածի համեմատ:
Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ` Ադրբեջանում ուղղաթիռներ են վաճառքի հանվել:
Թուրք ընդդիմադիր գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման հարցը ոչ մի կերպ կապված չէ քաղաքականության հետ, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները, հայտնում է Anadolu գործակալությունը:
Իրանը Ռուսաստանի տրամադրության տակ չի դրել ռազմաբազա: Այս մասին հայտարարել է Իրանի Մեջլիսի (խորհրդարանի) նախագահ Ալի Լարիջանին: «Իրանը Ռուսաստանի տրամադրության տակ չի դրել ոչ մի ռազմաբազա»,- IRNA գործակալությունը մեջբերում է խորհրդարանի խոսնակի խոսքերը
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը 2016 թվականին կայցելի Ադրբեջան, Հայաստան, Սերբիա և մի շարք այլ երկրներ, հայտնել է Ղազախստանի արտգործնախարար Եռլան Իդրիսովը: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է Սիրիայի Հալեպ քաղաքում հնարավոր մարդասիրական աղետի մասին և կոչ արել Ռուսաստանին ու ԱՄՆ-ին որքան հնարավոր է արագ համաձայնության գալ կրակի դադարեցման հարցում, հայտնում է Reuters-ը:
Ադրբեջանական Trend գործակալությունը, հղում կատարելով կրոնական կառույցների հետ աշխատող պետական կոմիտեին, հայտնում է, որ Ադրբեջանում հատուկ օպերացիաներ են սկսվել գուշակությամբ զբաղվողների նկատմամբ:
Ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորումը քիմիական զենք է կիրառել Սիրիայի Հալեպ քաղաքի բնակելի թաղամասերում, որոնք գտնվում են սիրիական բանակի վերահսկողության ներքո: Այս մասին հայտնում է իրանական Press TV հեռուստաալիքը:
Թուրքիայի իշխանությունները արտակարգ դրության ռեժիմի պայմաններում երկու հրաման են արձակել, որոնց համաձայն` իրենց պաշտոններից են զրկվում 2000 ոստիկան և երկրի զինված ուժերի հարյուրավոր ներկայացուցիչներ` կապված հեղաշրջման անհաջող փորձի հետ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Իրաքում ԴԱԻՇ-ի հրամանատարներից մեկը սպանվել է այսօր Իրանի Քիրմանշահ քաղաքում տեղի ունեցած գործողության ժամանակ, հայտնում է APA-ի իրանական ծառյությունը` վկայակոչելով Իրանի ներքին գործերի նախարարի` անվտանգության հարցերով տեղակալ Հուսեին Զուլֆուղարիին:
Ռազմական հարցերով փորձագետ, «Экспорт вооружений» ամսագրի գլխավոր խմբագիր Անդրեյ Ֆրոլովը հայտարարել է, թե Մոսկվան Հայաստանին մատակարարում է սպառազինությունների գրեթե նույն հավաքածուն, որն ավելի վաղ գնել էր Ադրբեջանը: Այդ մատակարարումները, անկասկած, կբարելավեն ռազմական հավասարակշռությունը` հօգուտ Երևանի, սակայն, միևնույն է՝ Բաքուն կպահպանի որոշակի առավելություն:
Վրաստանի կառավարության այսօրվա նիստում Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է այն մասին, որ Քութայիսիից 7 նոր ավիաուղղություն կբացվի դեպի Եվրոպա, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Թուրքիայի գլխավոր դատախազությունը երկու ցմահ ազատազրկում է պահանջել և 1900 տարվա բանտարկություն թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի համար, որին Անկարան մեղադրում է ձախողված հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ, հայտնում է Anadolu գործակալությունը:
«Մերձավոր եւ Միջին Արեւելքում իսլամիստների եւ ահաբեկիչների հետ համագործակցությունը, ֆեդերալ կառավարության գնահատմամբ, մի քանի տարվա ընթացքում Թուրքիայի կառավարության գիտակցված քաղաքականությունն է եւ ստանում է նախագահ (Ռեջեփ Թայիփ) Էրդողանի ակտիվ աջակցությունը»,- նշել է ARD-ն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաման է ստորագրել Պետական սահմանապահ ծառայության մի շարք զինծառայողների բարձրագույն զինվորական կոչումներ շնորհելու մասին, հայտնում է ադրբեջանական haqqin.az պորտալը` վկայակոչելով Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքին:
Օգոստոսի 8-ից թուրքական կապի TürkSat արբանյակը դադարեցրել է «Ազադլիգ» («Ազատություն») ռադիոկայանի ամենօրյա Azadliq A-Live ծրագրի հեռարձակումը:
Ոչնչացված բոլոր օբյեկտներն օգտագործվել են Հալեպի շրջաններում ահաբեկիչների խմբավորումների ապահովման համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Իրանի «Համադան» ավիաբազայում տեղակայված Ռուսաստանի օդատիեզերական ուժերի «Տու-22Մ3» և «Սու-34» ռմբակոծիչները առաջին հարվածներն են հասցրել Սիրիայում ԴԱԻՇ-ի դիրքերին: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, տեղեկացրել են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
Չափավոր իսլամի թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի ցանցի անդամների ֆինանսական ելքերը կանխելու համար Թուրքիան 34 երկրներից պահանջել է սառեցնել Գյուլենի (Ըստ Անկարայի` Ֆեթուլլահ Գյուլենի ահաբեկչական կազմակերպության – FETO) բանկային հաշիվները:
Ադրբեջանական contact.az կայքի հաղորդմամբ` NIDA շարժման ակտիվիստ Էլգիզ Ղահրամանովը կալանավորվել է թմրանյութերի անօրինական շրջանառության մեղադրանքով: Նարիմանովյան շրջանային դատարանը նրան օգոստոսի 12-ին որոշել է կալանավորել 4 ամսով:
Վրաստանի «Կենտրոնամետներ» կուսակցությունը կարող է զրկվել նախընտրական գրանցումից: Ինչպես հայտնել է Վրաստանի ԿԸՀ մամուլի խոսնակ Աննա Միքելաձեն, ԿԸՀ-ն կքննարկի նոր հանգամանքները, որտեղ ասվում է այն մասին, թե կուսակցությունը ղեկավար անձ չունի, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Ինչպես տեղեկացրել է Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, անցած տարի Ադրբեջանը Վրաստանի տնտեսությունում ներդրել է 550 մլն դոլար, ինչը կազմում է ուղղակի օտարերկրյա ներդրումների ընդհանուր ծավալի 35 տոկոսը: Այս մասին հայտնում է «Նովոստի-Գրուզիան»:
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի ադրբեջանցի կողմնակիցների նկատմամբ, որոնք իբրև կոչ են անում երկրում իշխանափոխություն իրականացնել, հայտնում է haqqin.az-ը` հղում կատարելով իր աղբյուրներին:
Այսօր Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում տեղի է ունեցել Խադիջա Իսմայիլովայի վճռաբեկ բողոքի գործով դատական նիստը, հայտնում է APA գործակալությունը:
Վրաստանի կայունությունը շատ բանով կախված է Ռուսաստանի հետ հարաբերություններից: Այս մասին, ինչպես հայտնում է «Գրուզիա օնլայնը», հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին` ելույթ ունենալով Բաթումի բնակիչների առաջ:
Ինչպես հայտնում է «Դողան» լրատվական գործակալությունը, այսօր` տեղի ժամանակով 14:15-ի սահմաններում Թուրքիայում` Դիարբեքիր-Մարդին ճանապարհի վրա` Չինարի շրջան տանող ճանապարհին, «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները պայթուցիկով լի ավտոմեքենա են պայթեցրել:
Ադրբեջանի հետ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ծրագիրը ճշտում է պահանջում: Այդ մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր` Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ բանակցությունների ժամանակ, տեղեկացնում է TASS-ը:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ երկու երկրների պաշտպանության նախարարների քննարկման հիմնական թեմաները եղել են ռազմա-տեխնիկական ոլորտում համագործակցությունն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիները: