Jerusalem Post-ը գրել է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից իսրայելական LORA տեսակի հրթիռ կիրառելու մասին

Իսրայելական Jerusalem Post լրատվամիջոցը հրապարակել է հայկական կողմի ներկայացրած տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես են Ադրբեջանի զինված ուժերը LORA տեսակի բալիստիկ հրթիռ կիրառում` Արցախի դեմ սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիայի ընթացքում: Լրատվամիջոցը նշում է, որ Ադրբեջանը առաջին և միակ հաստատված պետությունն է, որին Իսրայելն այդ հրթիռներից է մատակարարել:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում նկարահանված տեսանյութում երևում է, թե ինչպես են ադրբեջանական զորքերն օգտագործում իսրայելական LORA տեսակի հրթիռը»,- հայտնում է լրատվամիջոցը:

Jerusalem Postը հայտնել է, որ Ադրբեջանն առաջին և միակ հաստատված պետությունն է, որին Իսրայելը մատակարարել է LORA տեսակի հրթիռներ` 2018 թվականին զենքի գործարքի շրջանակներում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031