Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է քննարկվել Ադրբեջան-Թուրքիա-Ռուսաստան եռակողմ մեխանիզմի շրջանակում, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն:
Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի հաջող ավարտի դեպքում ներկայիս նախագահ Ռեջեփ Էրդողանի փոխարեն նախագահ էր նշանակվելու Թուրքիայի Բարձրագույն ռազմական խորհրդի անդամ, ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար, բանակի գեներալ Աքըն Օզթյուրքը:
The Wall Street Journal պարբերականը, անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի` երեկ Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպմանը, գրում է, որ երկու երկրների նախագահների հանդիպումն ազդարարում է Անկարայի` Մոսկվայի կողմը շրջվելու պատրաստակամության մասին:
Թուրքիայի հարավարևելյան Շըրնաք նահանգում նվազագույնը 5 թուրք զինծառայող է սպանվել, ևս 8-ն ստացել է վնասվածքներ «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների հարձակման հետևանքով, հայտնում է Reuters-ը` վկայակոչելով Թուրքիայի անվտանգության ուժերում իր աղբյուրին:
Թուրք զորահրամանատարը ԱՄՆ-ի տարածքում ապաստանելու ցանկություն է հայտնել` հրաժարվելով Անկարայի պահանջով վերադառնալ հայրենիք:
Ըստ Տարասովի, ՌԴ նախագահը նախօրեին բավականին հստակ էր իր մեկնաբանություններում, որոնք վերաբերում էին ԼՂ հակամարտության կարգավորմանը: «ՌԴ նախագահը հայտարարեց, որ Ռուսաստանը կողմերին պատրաստի լուծումներ չի պարտադրում, այս հարցում անհրաժեշտ է հավասարակշռված փոխզիջում Հայաստանի և Ադրբեջանի միջև»:
Ռուսաստանից Անթալիա զբոսաշրջային հոսքը 2016թ. հուլիսին կազմել է 15,4 հազար մարդ, ինչն անցած տարվա համեմատ քիչ է 97 տոկոսով: Այս մասին են վկայում Անթալիայի միջազգային օդանավակայանի վիճակագրական տվյալները, տեղեկացնում է RIA Novosti-ն:
«Փաստ է, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շրջանակներում բանակցային գործընթացի ակտիվացում ենք մենք տեսնում, և այդ ակտիվացման մեջ համանախագահ երկրները, Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությամբ այսօր աշխատանք են տանում, որպեսզի ԼՂ համակարտության խնդիրը լուծվի միայն ու միայն խաղաղ և քաղաքական ճանապարհով»:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի բանակցությունները տևել են երկու ժամ, որից հետո նախագահները սկսել են երկկողմ համագործակցության հարցերը քննարկել ընդլայնված կազմով, հայտնում է RIA Novosti-ն:
Ինչպես հայտնում է թուրքական Hurriyet Daily News թերթը, Ռուսաստանի և Թուրքիայի միջև կոնֆլիկտի կարգավորման հարցում որպես միջնորդներ հանդես են եկել թուրք գործարար Ջավիդ Չաղլարը, Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարն ու Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ իր թուրք գործընկերոջ հետ մտադիր է քննարկել հարաբերությունների ողջ համալիրը, այդ թվում` պայքարն ահաբեկչության դեմ և տնտեսական կապերը, հայտնում է RT-ն:
Սանկտ Պետերբուրգի Կոնստանտինյան պալատում` փակ դռների հետևում, մեկնարկել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, հայտնում է թուրական TRT Haber հեռուստաալիքը:
ԱՄՆ Պետդեպարտամենտը մեկնաբանել է հայտարարությունն այն մասին, որ Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած պետական հեղաշրջման փորձի հետևում կանգնած է ԱՄՆ-ը:
Անկարան և Մոսկվան մի շարք կարևոր հարցեր կքննարկեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի` Ռուսաստան այցի շրջանակում, ասել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Այս մասին հայտնում է թուրքական TRT Haber հեռուստաալիքը:
Թուրքիան իրավունք ունի ԱՄՆ-ից ակնկալել 1999 թվականից Փենսիլվանիայում ապրող Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնումը: Այս մասին Anadolu գործակալության հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը:
Թուրքիայի ձախողված պետական հեղաշրջման փորձի ավելի քան 200 մասնակից հետախուզման մեջ է, հայտարարել է Թուրքիայի կառավարության փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը:
Այսօր Լեռնային Ղարաբաղում գոյություն ունեցող ստատուս քվոն անթույլատրելի է: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ին, Բաքվում երեկ Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի նախագահների մասնակցությամբ եռակողմ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ Բաքվում Իրանի, Ռուսաստանի նախագահներ Հասան Ռոուհանիի և Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ հրավիրված եռակողմ գագաթաժողովից հետո Ռուսաստանի նախագահին հրավիրելու է թեյելու, հայտնում է «Ազեր Թաջ» գործակալությունը:
Իրանը ջանքեր կգործադրի, որպեսզի տարածաշրջանի բոլոր հակամարտությունները կարգավորվեն խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների ու երկխոսության միջոցով։ Ադրբեջանական Trend գործակալության հաղորդմամբ` երեկ Բաքվում Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ հանդիպմանը ասել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին։
Ալիևի խոսքով` եռակողմ հանդիպումը հագեցած էր, երեք երկրների ղեկավարները կարողացել են քննարկել միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակ և համագործակցության կոնկրետ նախագծեր:
Ռուսաստան այցի նախօրեին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հարցազրույց է տվել TASS գործակալությանը` կարևորելով այսօր Սանկտ Պետերբուրգում կայանալիք գագաթաժողովը:
Ռուսական RIA Novosti գործակալության տեղեկացմամբ` Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը երեկ հայտարարել է Բաքվում Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումից հետո հայտարարել է, որ Ադրբեջան հետաքրքրված է ռուսական «ՄՍ-21» տեսակի նվազագույնը 10 ինքնաթիռի գնմամբ, որի վերաբերյալ պայմանագիրը կարող է ստորագրվել 2017 թվականին։
Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը երեկ Բաքվում Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումից հետո հայտարարել է, որ Բաքվում կբացվի ինքնաթիռների հավաքման գործարան և ուղղաթիռային տեխնիկայի արդիականացման կենտրոն: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ հանդիպմանը հիշել է, թե ինչ ջերմ ընդունելության է արժանացել Թեհրան կատարած այցի ժամանակ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը շնորհակալություն է հայտնել Պուտինին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ակտիվ մասնակցության համար, հայտնում է RIA Novosti գործակալությունը:
Նման կարգի հանցագործությունները, ինչպիսիք տեղի ունեցան 8 տարի առաջ Վրաստանում, էթնիկ զտումները, պատերազմի միջազգային հանցագործության ողջ կասկադը, չպետք է անպատիժ մնան: Այս մասին, ինչպես հայտնում է «Գրուզիա օնլայնը», հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Թինաթին Խիդաշելին 2008թ. օգոստոսյան պատերազմի զոհերի հիշատակը հարգելիս:
Ռուսաստանը ձգտելու է հասնել նրան, որպեսզի Ադրբեջանն ու Հայաստանը գտնեն փոխզիջումային և երկու կողմերի համար ընդունելի որոշում Ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում:
Իրանական կողմն անհրաժեշտ է համարում ընդլայնել էներգետիկ համագործակցությունն ադրբեջանական նավթային պետական ընկերության` SOCAR-ի հետ, ասել է Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլլաևի հետ այսօր Բաքվում կայացած հանդիպմանը:
Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ` մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Ադրբեջանի APA գործակալության հաղորդագրության համաձայն` մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Բաքու: