Թուրքիան կշարունակի պայքարի Ֆեթուլլահ Գյուլենի շարժման դեմ երկրի սահմաններից դուրս, ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն Պակիստան այցի ժամանակ, հայտնում է թուրքական TRT Haber հեռուստաալիքը:
Ադրբեջանի Կենտրոնական բանկի տրամադրության տակ գտնվող պաշտոնական արժութային պահուստների ծավալը շարունակում է նվազել, հայտնում է APA գործակալությունը:
Թուրքիայի հարավարևելյան երկու` գերազանցապես քրդաբնակ նահանգները կվերանվանվեն: Հաքքարի նահանգը կկոչվի Չոլեմերիկ, իսկ Շըրնաք նահանգը` Նուխ:
Իրանը մտադիր է իր բնական գազը պահել Ադրբեջանի ստորերկրյա գազապահեստարաններում:
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հեռակա կարգով Twitter-ում բանավիճել է իր ավստրիացի գործընկերոջ` Սեբաստիան Կուրցի հետ ԵՄ-ի հետ միգրացիոն համաձայնագրից իր երկրի հնարավոր դուրս գալու վերաբերյալ, եթե Եվրամիությունը Թուրքիայի քաղաքացիներին առանց վիզայի մուտքի իրավունք չտրամադրի:
Թուրքիայի տնտեսությունը պետական հեղաշրջման փորձի պատճառով կորցրել է նվազագույնը 300 միլիարդ թուրքական լիրա (շուրջ 100 միլիարդ դոլար), հայտարարել է Թուրքիայի մաքսային և առևտրի հարցերով նախարար Բյուլենթ Թուֆենքչին:
Մոսկվայի և Անկարայի հայտարարությունը «Թուրքական հոսք» նախագծի քննարկման հնարավոր վերսկսման վերաբերյալ անհանգստություն է առաջացնում Եվրամիությունում, գրում է Reuters-ը` հղում կատարելով ԵՄ-ում դիվանագիտական աղբյուրին:
Իրանցի տղամարդիկ սկսել են հիջաբներ կրել` այդկերպ իրենց համերաշխությունը հայտնելով իրենց կանանց և մյուս ազգականուհիներին, հայտնում է The Independent-ը:
«Իսլամական պետություն» և «Ջաբաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալները փորձում են շրջափակել Սիրիայի Հալեպ քաղաքը:
Թուրք ինժեներները մշակել են «Միդաս» համակարգը, որը պետք է դիվերսիաներից պաշտպանի երկրի նավթամուղներն ու գազամուղները, հայտնում է Anadolu գործակալությունը:
ԴԱԻՇ-ի զինյալները հրթիռակոծել են Թուրքիայի Հաթայ նահանգի տարածքը, հայտնում է թուրքական DHA գործակալությունը:
Վրացի հայտնի օպերային երգիչ, բարերար և հասարակական գործիչ Պաատա Բուրչուլաձեի «Պետություն ժողովրդի համար» կուսակցությունը մեղադրում է Վրաստանի իշխանություններին երգչի «Իավնանա» բարեգործական հիմնադրամին զրպարտելու մեջ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Վրաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Խաթունա Սամնիձեն երկրի իշխանություններին մեղադրում է քաղաքական հետապնդման մեջ: Սամնիձեն որպես այդ հարցի օրինակ է ներկայացրել Խարագուլիի քաղաքային ժողովի հանրապետական նախագահի պաշտոնից հեռացումը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը օգոստոսի 3-ին կայցելի Թուրքիա:
Այսօր՝ օգոստոսի 1-ին, ադրբեջանական բաց, ոչ պաշտոնական աղբյուրների մշտադիտարկման արդյունքում հայտնի է դարձել, որ Ադրբեջանում՝ Բեյլագանի զորամասերից մեկում, ջրահեղձ է եղել Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, 1997-ին ծնված Փերվիզ Փաշաօղլուն (Pərviz Paşaoğlu):
Թուրքիայում ձերբակալվել է հատուկ ջոկատայինների խումբ, որին կասկածում են երկրում հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ մտադիր է իր անձնական հսկողության տակ վերցնել երկրի գլխավոր շտաբն ու հետախուզական ծառայությունները:
Այսօր առավոտյան Գյանջայում երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ադրբեջանական Report կայքը:
Սույն թվականի օգոստոսի 1-ին, տեղական ժամանակով ժամը 08.46-ին (Գրինվիչի ժամանակով` 04.46) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 5.0 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Ադրբեջանի տարածքում:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն օգոստոսի 1-ին պաշտոնական այց կկատարի Վրաստան:
Առանց դրոշմապիտակի ծխախոտ իրացնելու մեղադրանքով ձերբակալվել են Երևան-Թբիլիսի-Բաթումի գնացքի տնօրեն Գերասիմ Ավետիսյանը և ուղեկցորդ Գեղամ Կոսեմյանը: Ինչպես գրում է newsgeorgia.ge կայքը, այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության մամուլի ծառայությունը:
Վոթելի խոսքով` սովորական գործողությունները «Ինջիրլիք» ավիաբազայում վերականգնվել են, սակայն իրեն անհանգստացնում են ահաբեկչության դեմ պայքարի հետագա օպերացիաների երկարատև հետևանքները:
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, մեկնաբանելով ռուս-թուրքական հարաբերությունները, այսօր հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները այլընտրանք չեն ՆԱՏՕ-ի և Եվրամիության հետ հարաբերություններին, տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաալիքը:
Ադրբեջանի կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարությունը 1 ամսով դադարեցրել էր ANS հեռուստաալիքի հեռարձակումը:
Թուրքիայում հեղաշրջման անհաջող փորձի հետևանքով սկսված «զտումները» խոչընդոտում են ԴԱԻՇ-ի դեմ պայքարում ԱՄՆ-ի հետ համագործակցությանը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քեփլերը, հայտնում է Reuters-ը:
«Քննարկել ենք ազատ առևտրի գոտու ստեղծման հարցը, արձանագրեցինք առաջընթաց: Սպասում ենք տարեվերջին, որ համատեղ հետազոտական խումբն ավարտի աշխատանքն ու ներկայացնի համաձայնագրի նախապատրաստման աշխատանքն ու պլանը»,- ասել է Նովակը:
Ռուսաստանն ու Թուրքիան քննարկում են «Թուրքական հոսք» գազատարի երկու ճյուղերի շինարարության հարցը, հայտարարել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիկի օգնական, գնդապետ Թևֆիկ Գեկը հեռացել է երկրից: Այս մասին թուրքական NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարը:
ԶԼՄ-ների հետապնդումը Թուրքիայում այն մասշտաբով, որով դա տեղի է ունենում հեղաշրջման փորձից հետո, չի արդարացվում երկրի դրությամբ և խախտում է միջազգային նորմերը:
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին բավարարել է երկրի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիի և Հաշտեցման ու քաղաքացիական իրավահավասարաության հարցերի պետնախարար Պաատա Զաքարեիշվիլիի հրաժարականի մասին դիմումները, տեղեկացնում է «Գրուզիա օնլայնը»: