«Ով սկսել է այդ պատերազմը, իրենք պետք է առաջինը կանգ առնեն». Մասիս Մայիլյան

«Ժամանակավոր զինադադարի առաջարկ չենք ստացել, Կարմիր խաչի հետ կապի մեջ ենք, և եթե լինի զինադադար, իհարկե, դիերի հետ կապված խնդիրները պետք է լուծվեն, ինչպես որ լուծվել են 2016թ.: Այս առումով մեր պատրաստակամությունը կա, բայց պատերազմը կանգնեցնելու համար միայն մեր կամքը քիչ է: Ով սկսել է այդ պատերազմը, իրենք պետք է առաջինը կանգ առնեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը:

Անդրադառնալով Պակիստանի գործոնին՝ նա ասաց, որ այս երկիրը դեռևս չի ճանաչել ՀՀ անկախությունը, չկան դիվանագիտական կապեր, և Թուրքիայից հետո համարվում է Ադրբեջանի մտերիմ դաշնակիցը. «Պակիստանի գործնական մասնակցության մասին այս պահին ոչինչ չեմ կարող ասել»:

Նախարարը չի կասկածում, որ հաղթելու ենք այս պատերազմում:

Տեսանյութեր

Լրահոս