Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը փետրվարի 12-15-ը մի շարք արաբական երկրներ կայցելի, հայտնում է Էրդողանի վարչակազմի կայքը։
Իրանի ԱԳՆ ղեկավար Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ իր երկիրը երբեք չի օգտագործի իր ռազմական հզորությունը՝ բացառությամբ ինքնապաշտպանական դեպքերի։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Twitter-ում մեկնաբանել է Իրանի և ԱՄՆ-ի հարաբերությունները։
Իրանում դատարանը վճռել է կուրացնել կնոջ մեկ աչքը, որն իր զոհի վրա ծծմբաթթու էր լցրել՝ նրան զրկելով տեսողությունից, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իրանական ԶԼՄ-ներին։
«Ես չեմ ցանկանում մեկնաբանել ԱՄՆ դիրքորոշումը, որը իրավունք ունի ինքնուրույն գնահատել անվտանգության սպառնալիքները»,- ասել է նա։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի առաջին կեսին կայցելի Ռուսաստան` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկելու երկկողմ հարաբերությունները: Ինչպես հաղորդում է Sputnik-ի թուրքական ծառայությունը, այս մասին հայտնել է Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Հուսեյն Դիրիօզը:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մեկնել է առաջնագծում տեղակայված ստորաբաժանումներ, հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքը։
2017թ. փետրվարի դրությամբ Թուրքիայի բանակում իր ծառայությունն է անցնում 362 հազար 284 հազար մարդ, հայտնում է թուրքական Internet Haber պարբերականը՝ վկայակոչելով Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի տվյալներին։
Եվրոպայի խորհրդի խորհրդարական վեհաժողով է ներկայացվել փաստաթուղթ, որը մերկացնում է Ադրբեջանի կոռուպցիոն մեխանիզմները եվրոպացի պատգամավորներին կաշառելու վերաբերյալ, գրում է բրիտանական The Guardian պարբերականը։
Ադրբեջանի սահմանապահները արգելել են երկրի տարածք Ռուսաստանի քաղաքացի Վիկտորյա Աղոյանի մուտքը ազգանվան պատճառով, հայտնում է 76.ru-ն։
Միջազգային այցելուների թիվն ու զբոսաշրջիկների քանակը 2016թ. առաջին անգամ գերազանցել է 6 մլն մարդը, իսկ զբոսաշրջությունից եկամուտները առաջին անգամ կազմել են ավելի քան 2 մլրդ դոլար, հայտնել է Վրաստանի Զբոսաշրջության ազգային ադմինիստրացիայի ղեկավար Գեորգի Չոգովաձեն 2016թ. զեկույցի ներկայացման ժամանակ։
2016թ. դրությամբ Թուրքիա է այցելել 866 հազար ռուսաստանցի, ինչը 76,26%-ով քիչ է 2015թ. համեմատությամբ։
Վրաստանի խորհրդարանում այսօր ծափահարություններով են դիմավորել Եվրախորհրդարանի որոշումը՝ Վրաստանին տրամադրել առանց վիզային ռեժիմ իր քաղաքացիների կողմից «Շենգենյան գոտի» այցելելիս, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Փետրվարի 1-ին Թալիշի հայկական դիրքերում գերեվարված Էլնուր Հուսեյնզադե Էլման օղլուի մայրը Istipress.com-ին տված հարցազրույցում պատմել է, որ որդին եղել է Ադրբեջանի ԶՈւ գործող պայմանագրային զինծառայող։
ԱՄՆ-ում բնակվող թուրք ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի քրոջ որդին՝ Մ.Ա.Ս.-ը կալանավորվել է, հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը:
Փետրվարի 2-ին սոցցանցերում որոշ ադրբեջանական օգտատերեր հայտնել են, որ փետրվարի 1-ին Թալիշի հայկական դիրքերում գերեվարված Էլնուր Հուսեյնզադե Էլման օղլուի համագյուղացիների համաձայն՝ նա Ադրբեջանի ԶՈւ գործող պայմանագրային զինծառայող էր:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են ահաբեկչության դեմ պայքարի հարցեր, հայտնում է «Անադոլու» գործակալությունը։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա, հայտնում է թուրքական ԶԼՄ-ներ։
Եվրախորհրդարանը աջակցել է Վրաստանի հետ վիզաների չեղարկմանը՝ միաժամանակ գործարկելով ԵՄ-ի առանց վիզային ռեժիմների մեխակիզը երրորդ երկրների հետ, որը սպասվում է մարտին։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ փետրվարի 1-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ու նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները այցելել են սահմանամերձ գոտում կառուցված զինվորական ավան, ծանոթացել շտաբի, զորանոցների, ճաշարանի, բժշկական կետի, ակումբի ու այլ օբյեկտների հետ։
Այսօր հիրավի պատմական օր է, Եվրախորհրդարանի այսօրվա որոշումը շատ կարևոր հաստատումն է լինելու Եվրամիության կողմից Վրաստանին քաղաքական աջակցության, այսօր կայացած Վրաստանի կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին։
Թուրքիայի զինված ուժերը «Եփրատի վահան» գործողության շրջանակում հարվածներ են հասցրել ԴԱԻՇ-ի 329 օբյեկտի Սիրիայի հյուսիսում, ասվում է Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի հաղորդագրության մեջ։
«Ալիևին պետք են մահացած հերոսներ, որ կարողանա շահարկել, կամ Սաֆարովի պես աննորմալ հերոսներ, որոնք ամբողջությամբ կախված կլինեն իշխանություններից»,-ասաց Դավիթ Բաբայանը:
Փետրվարի 1-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում վիրավորվել է Ադրբեջանի ԶՈւ պայմանագրային զինծառայող, սերժանտ Իսաև Ռաուֆ Մահամմադ օղլուն (İsayev Rauf Məhəmməd oğlu)։
Թուրքիայի փոխվարչապետ Վեյսի Քայնաքը Գերմանիային մեղադրել է ահաբեկչությանն աջակցելու մեջ: Այս մասին տեղեկացնում է թուրքական TRT Haber-ը:
ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստյան Կուրցը փետրվարի 2-ին երկօրյա այցով ժամանում է Վրաստան:
«Նա հրաշալի կերպար էր, ով ոգեշնչեց բոլորին: Ես նրա կերպարի հետ ծանոթացել եմ դեռևս երիտասարդ տարիքում»,- «Մեհր» գործակալության փոխանցմամբ` ասել է Վիգեն Սարգսյանը:
Եվրախորհրդարանը հետաձգել է Վրաստանի համար առանց այցագրային ռեժիմի վերաբերյալ տեխնիկական պայմանավորվածության քվեարկությունը, որը պետք է տեղի ունենար փետրվարի 2-ին Բրյուսելում՝ լիագումար նիստի շրջանակում, հայտնում է TASS-ը։
Թուրքիայի արտահանումը 2017թ. հունվարին ավելացել է 15%-ով, ինչը նախորդ 49 ամիսների աճի առավել բարձր ցուցանիշն է, հայտնել են թուրք արտահանողների միությունից։
Ռուսական պատվիրակությունը, որի կազմում կլինեն նաև խորհրդարանականներ, հաջորդ շաբաթ կայցելի Սիրիա և կհանդիպի երկրի նախագահ Բաշար Ասադի հետ, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Սիրիայի խորհրդարանում աղբյուրին։