Ֆրանսիան և ԵՄ-ն պատրաստ են օգնել Թուրքիային և Հունաստանին

Էգեյան ծովի ավազանում 6.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո Ֆրանսիայի Ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինն իր թվիթերյան էջում գրել է, որ Ֆրանսիան պատրաստ է անհապաղ օգնել Թուրքիային և Հունաստանին, եթե երկու երկրների կառավարություններից որևէ մեկը հայտարարի դրա կարիքի մասին:

Նման հայտարարությամբ է հանդես եկել նաև ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը՝ նշելով, որ ԵՄ-ն հետևում է Էգեյան ծովի ավազանում տեղի ունեցած երկրաշարժի վերաբերյալ Հունաստանի և Թուրքիայի տարածած հայտարարություններին: Նա հավելել է նաև, որ ԵՄ-ն պատրաստ է օգնել կողմերին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031