Նիլհան Օսմանօղլուն հերքել է, որ պահանջելու է վերականգնել իր իրավունքները կղզու նկատմամբ՝ նշելով. «Ինձ ճանաչողները գիտեն, որ երբեք ունեցվածքի, սուլթանության սիրահար չեմ եղել: Եթե արձագանքները ընտանեկան ժառանգությանն են վերաբերում, ապա հասարակությանը տեղեկացնում եմ, որ Աբդուլ Համիդ սուլթանից մնացած ոչ մի ունեցվածքի համար դատարանից սեփականության իրավունք չեմ պահանջելու, ժառանգորդ չեմ լինելու»:
Ֆիլմի պրեմիերան նվիրված է լինելու 2015թ. նոյեմբերի 24-ին Թուրքիայի կողմից Սիրիայում ռուսական «Սու-24» ինքնաթիռի խոցմանը։
Թուրքիայի Չանաքքալե նահանգում փետրվարի 6-ին գրանցված մի քանի երկրաշարժերի պատճառով տեղի Այվաջըք գավառի բնակիչները ստիպված են եղել գիշերել բաց երկնքի տակ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականը:
Վրաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ գտնվում են «ռազմավարական հանդուրժողության» ռեժիմում։ Ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին։
Մոսկվան ու Թեհրանը պատրաստում են մի շարք համաձայնագրեր, որոնք ստորագրվելու են մարտի վերջին Իրանի նախագահ Հասան Ռոհանիի՝ Մոսկվա կատարելիք այցի շրջանակում, RIA Novosti-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանում Ռուսաստանի դեսպան Լևան Ջագարյանը:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կարծիքով՝ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի համագործակցությունը շահեկան կլինի Սիրիայի եւ ամբողջ աշխարհի համար: Սակայն, նրա խոսքով՝ առայժմ վաղ է դատել՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստ է արդյոք նման համագործակցության:
Ռուսաստան-Իրան-Ադրբեջան եռակողմ գագաթաժողովի անցկացման ժամկետը կհամաձայնեցվի Իրանի նահագահ Հասան Ռոհանիի՝ Մոսկվա կատարելիք այցի ու մարտին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների ժամանակ, RIA Novosti-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանում Ռուսաստանի դեսպան Լևան Ջագարյանը:
5.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում՝ Էգեյան ծովի հյուսիսային ափերի մոտ, տեղեկացնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS)։
Սիրիայում կառավարական զորքերի հարձակում է ընթանում ԴԱԻՇ-ի ահաբեկիչների ուժերի ուղղությամբ, հայտնում է Masdar News լրատվական պորտալը։
Մենք ափսոսում ենք Իրանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցների համար, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, հայտնում է RIA Novosti-ն։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բրյուսելում աշխատանքային նախաճաշ է ունեցել Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը՝ վկայակոչելով Ալիևի մամուլի ծառայությանը։
Ինչպես տեղեկացրել էինք, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր Բրյուսելում հանդիպել է Եվրահանձնաժողովի՝ էներգետիկ հարցերով փոխնախագահ Մարոշ Շեֆչովիչի հետ:
Մոտ ժամանակներս Բաքվում կանցկացվի ռազմատեխնիկական համագործակցության հարցերով ադրբեջանա-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի նիստ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հանդիպել է Եվրահանձնաժողովի՝ էներգետիկ հարցերով փոխնախագահ Մարոշ Շևչովիչի հետ:
Մոսկվան Իրանի մասին WSJ-ի հրապարակումը համարում է սպեկուլյացիա ու ԱՄՆ-ի և Իրանի հարաբերությունները թունավորելու փորձ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը։
Իրանի պաշտպանության նախարարությունը երկուշաբթի օրը ներկայացրել է սպառազինության լորտի նոր ձեռքբերումները, հայտնում է գերատեսչության կայքը։
Սիրիայի կառավարական բանակը օրերի ընթացքում ԴԱԻՇ-ից ազատագրել է 2 բնակավայր՝ դրանց թիվը հունվարից հասցնելով 32-ի, հայտնել է Սիրիայում Հակամարտ կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը։
Թուրքիայի Բուրսա նահանգում հակաահաբեկչական գործողության արդյունքում 105 մարդ է ձերբակալվել, որոնք կասկածվում են ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունենալու մեջ, հայտնում է Anadolu գործակալությունը։
Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հարցազրույց է տվել «Царьград» հեռուստաալիքին, որտեղ նկարագրել է ապագա աշխարհակարգի վերաբերյալ իր տեսլականը, որը ձեռք է բերվելու ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների պայմանավորվածության շնորհիվ։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բրյուսելում հանդիպել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը՝ վկայակոչելով Ալիևի մամուլի ծառայությանը։
Էլնուր Էլման օղլը Հուսեյնզադեի գործով առայժմ նախաքննություն է տարվում:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը փետրվարի 7-ին, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Հադրութի շրջանի ուղղությամբ՝ Հորադիզի հյուսիսում։
5.2 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի արևմտյան ափերի մոտ։ Այս մասին ասվում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) կայքում։
Աստանայում մեկնարկել է Սիրիայում կրակի դադարեցման ռեժիմի վերահսկման հարցով նիստը Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի համատեղ օպերատիվ խմբի մասնակցությամբ, որին մասնակցում են նաև ՄԱԿ-ի և Հորդանանի փորձագետները, գրում է RIA Novosti-ն։
Մինչ այդ, Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է պարբերականին, որ Սպիտակ տունը Պուտինի նկատմամբ պատրանքներ չունի։
Փետրվարի 4-ի գիշերը ոստիկանների վրա հարձակում էր տեղի ունեցել նաև Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում: 3 զինված անձ կրակել էին օդանավակայանի մոտ հերթապահություն իրականացնող ոստիկանների ուղղությամբ և դիմել փախուստի:
Ստամբուլի Օրթաքյոյ թաղամասում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս 11 մարդ է ձերբակալվել:
Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում փետրվարի 4-ի գիշերը անհայտ անձինք կրակ են բացել:
«Ադրբեջանը փորձելու է օգտագործել իր սեփական լծակները, իսլամական սոլիդարության հետ կապված լծակները, այդ թվում նաև՝ շանտաժի լծակը, որ իրենք ավելի են ակտիվացնելու Իսրայելի հետ համագործակցությունը, բայց դա քաղաքականություն է»:
Թուրքիայի ԱԳՆ-ն Անկարայում բանակցություններ է անցկացրել Սիրիայի ընդդիմության առաջնորդների հետ, RIA Novosti-ին հայտնել է թուրքական գերատեսչությունում աղբյուրը։