Մույժնիեքսը հավելել է, որ եկել է ժամանակը, որպեսզի Ադրբեջանը պահպանի իր պարտավորությունները:
Սաակաշվիլին ընդգծել է, որ Ուկրաինան Եվրոպայի խոշորագույն երկիրն է:
Հարևան երկրների իրադարձությունները և առաջին հերթին ազգային արժույթների կտրուկ էժանացումը չէին կարող չազդել մեզ վրա:
Շարասյանն ուղեկցել են ռուս զինվորները:
Ահաբեկչությունից հետո առաջին համարը թողարկվել էր հունվարի 14-ին:
ԱՄՆ-ը կարծում է, որ եվրոպական մի շարք երկրներ Վաշինգտոնի ու Մոսկվայի հարաբերությունների համատեքստում գտնվում են կրակագծում:
Այս մասին հայտարարել է Դաշնային միգրացիոն ծառայության ներկայացուցիչ Ռաիսա Լոմաչինսկայան:
Դավութօղլուի խոսքերով` այդ նախագծերը կնպաստեն նրան, որ Թուրքիան վերածվի տարածաշրջանի էներգետիկ կենտրոնի:
Բացի այդ, պլանավորվում է առաջիկա ամսին հատկացնել բժշկական օգնություն:
Ռուսաստանն իրականացնում է ամենամասշտաբային քարոզչական գործունեությունը` սկսած «Սառը պատերազմի» ժամանակներից:
Միջադեպը գրանցվել է երեկ երեկոյան:
Այս մասին հայտնել է Պենտագոնի մամլո քարտուղար Սթիվ Ուորենը:
Պայմանագիրը ստորագրվում է 25 տարով` տասնամյակներով երկարաձգվելու հնարավորությամբ:
Դա տեղի է ունեցել Սիրիայում գտնվող Սուլեյման Շահի դամբարանի տարածքում իրականացված ռազմական գործողության լուսաբանման ֆոնին:
Մեզ մոտ գործում են միայն ջունգլիների օրենքները:
Նման որոշում ընդունվել է 101 անձի, այդ թվում նաև նախագահ Ռեջեփ Էրդողանի ու վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հեռախոսազրույցները գաղտնալսելու գործի հետաքննման շրջանակներում:
Այսքանից հետո ինչ կարելի է ակնկալել ԿԲ-ից, ով հայտարարում է մի բան, սակայն անում է մեկ այլ բան:
Հայաստանը՝ որպես Մաքսային միության նոր անդամ, և Ղրղզստանը, ով պլանավորում է անդամակցել նրան, արդեն չեն կարող ազդել այդ փաստաթղթի վրա:
Բելառուսը կարող է կարևոր դեր խաղալ եվրոպական անվտանգության ապահովման հարցում:
Պատգամավոր Իգբալ Ագազադեն Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փոխհատուցել այն վնասը, որն ազգային արժույթի փոխարժեքի 34 տոկոսանոց անկումից կրել են քաղաքացիները:
Փետրվարի 25-ին Բրյուսելում տեղի է ունենալու դեսպանների մակարդակով ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստը:
Լուկաշենկոն ընդգծել է, որ Բելառուսը պատրաստ է ԵՄ-ի հետ իրավահավասար, ոչ խտրական հենքով հարաբերություններ կառուցելուն:
Նախօրեին հայտնի է դարձել, որ Ռուսաստանն Իրանին C-300 համալիրների փոխարեն առաջարկել է «Անթեյ-2500» համակարգեր:
Պուտինը վստահեցրել էր, որ Մոսկվան պատրաստ է նպաստել դրան:
Այդ անձանց ճակատագրի մասին որևէ բան հայտնի չէ:
Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ը:
Աբաշիձեն ներկա փուլի համար ամենակարևորը համարել է այն, որ այժմ կա հաղորդակցային ուղի, որն իրենք օգտագործել են նաև արտակարգ պատահարների ժամանակ:
Ընդ որում՝ ավելի քան մեկ միլիոն ուկրաինացիներ հարկադրված են եղել լքել իրենց տները ու դառնալ ներքին տեղահանվածներ:
Աբաշիձեն չափազանցված է համարում նաև Վրաստանում տարածքում ՆԱՏՕ-ի ուսումնա-մարզական կենտրոնի տեղակայման հետ կապված Ռուսաստանի մտավախությունները:
Մենք դա համարում ենք ռուս-վրացական երկաթուղի: