TANAP-ն ու ԲԹԿ-ը Կովկասը կկապեն Բալկանների հետ. Դավութօղլու
Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ` Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ «Անդրանատոլիական» գազատարը (TANAP) ու «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթուղին Կովկասը կկապեն Բալկանյան տարածաշրջանի հետ:
Դավութօղլուի խոսքերով` այդ նախագծերը կնպաստեն նրան, որ Թուրքիան վերածվի տարածաշրջանի էներգետիկ կենտրոնի: Դավութօղլուն հավելել է, որ Թուրքիան հետագայում նույնպես մտադիր է իրագործել էներգետիկ նախագծեր: