![](/banners/BeFunky-design.jpg)
Թուրքիայում զորավարժությունների ժամանակ կործանվել է F4 Fantom տիպի երկու ինքնաթիռ
![](https://168.am/wp-content/uploads/2015/02/jandarma-olay-yeri.jpg)
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ` Թուրքիայում զորավարժությունների ժամանակ կործանվել է F4 Fantom տիպի երկու մարտական ինքնաթիռ: Դրա հետևանքով զոհվել է 4 օդաչու: Միջադեպը գրանցվել է երեկ երեկոյան:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան: Նա ընդգծել է, որ կործանվել են Մալաթիայի 7-րդ ավիաբազայի ինքնաթիռները, ինքնաթիռները կործանվել են Մալաթիայի նահանգի Աքչադաղի շրջանում:
Նախարարի խոսքերով` դեռ հայտնի չեն միջադեպի պատճառները: Չի բացառվում, որ ինքնաթիռների կործանման պատճառ կարող են հանդիսացած լինել եղանակային վատ պայմանները: