
ԵՏՄ-ի մաքսային օրենսգիրքն ուժի մեջ կմտնի 2016 թվականի կեսին

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՏՄ-ի մաքսային օրենսգիրքն ուժի մեջ կմտնի 2016 թվականի կեսին: Այս մասին հայտնել է Ուրալի մաքսային վարչության պետ Վյաչեսլավ Գոլոսկոկովը.
«Ներկա դրությամբ մաքսային օրենսգրքի մշակումն ավարտված է, և այն գտնվում է ներպետական համաձայնեցման փուլում: Հուսով ենք, որ բոլոր ընթացակարգերի ավարտից հետո օրենսգիրքն ուժի մեջ կմտնի 2016 թվականի կեսին: Մենք բոլորս հակված ենք այդ ժամկետին»:
Նա ընդգծել է, որ Հայաստանը՝ որպես Մաքսային միության նոր անդամ, և Ղրղզստանը, ով պլանավորում է անդամակցել նրան, արդեն չեն կարող ազդել այդ փաստաթղթի վրա. «Հայաստանն ու Ղրղզստանը կմիանան արդեն գործող օրենսդրությանն ու չեն կարող ուղղումներ մտցնել օրենսգրքում:
Այդ փաստաթուղթը մշակել են Մաքսային միության անդամները՝ Ռուսաստանը, Ղազախստանն ու Բելառուսը: Փաստաթղթում տեղ են գտել մաքսային վերահսկման հանդեպ նոր մոտեցումները»: