Բացահայտվել է Զելենսկիի՝ ԵՄ գագաթնաժողովին մասնակցելու նպատակը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պլանավորում է մասնակցել Կիպրոսում կայանալիք Եվրամիության գագաթնաժողովին՝ կազմակերպությանը երկրի անդամակցությունը արագացնելու համար, հաղորդում է Financial Times-ը:
«Զելենսկին պետք է տեսակապի միջոցով ելույթ ունենար Այիա Նապայում առաջնորդների ոչ պաշտոնական ընթրիքի ժամանակ, բայց այժմ պլանավորում է անձամբ մասնակցել»,- գրում է հրատարակությունը։
Ինչպես փոխանցում է FT-ն, Զելենսկին պլանավորում է հանդիպել ԵՄ առաջնորդների հետ, որպեսզի պահանջի առաջընթաց Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության գործընթացում և 90 միլիարդ եվրոյի օգնության տրամադրում հանրապետությանը:



