Բրիտանիայի հետախուզական ծառայությունները զգուշանում են կիբերհարձակումներից. լրատվամիջոցներ
Մեծ Բրիտանիայի հետախուզությունը կարծում է, որ մոտ 100 երկիր ձեռք է բերել տեխնոլոգիաներ, որոնք կարող են կոտրել թագավորության ենթակառուցվածքները, ընկերությունները և մասնավոր ցանցերը, հաղորդում է Politico թերթի եվրոպական հրատարակությունը՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի Ազգային կիբերանվտանգության կենտրոնին (NCSC):
«Բրիտանական հետախուզությունը պարզել է, որ աշխարհի երկրների կեսից ավելին, հավանաբար, ձեռք է բերել տեխնոլոգիաներ, որոնք կարող են կոտրել Մեծ Բրիտանիայի ենթակառուցվածքները, ընկերությունները և մասնավոր ցանցերը: Մեծ Բրիտանիայի Ազգային կիբերանվտանգության կենտրոնը, որը կառավարության հաղորդակցության շտաբի մաս է կազմում, գնահատում է, որ մոտ 100 երկիր ձեռք է բերել կիբերներխուժման ծրագրային ապահովում»,- հաղորդում է հրատարակությունը:
Համաձայն NCSC-ի՝ լրտեսական ծրագրերի շրջանակը, որոնք նախկինում օգտագործվել են լրագրողների և այլախոհների դեմ, վերջին տարիներին ընդլայնվել է, և այժմ ավելի ու ավելի հաճախ են թիրախավորվում բանկիրներն ու ըներությունների հարուստ ղեկավարները, գրում է հրատարակությունը։




