Բաժիններ՝

Ֆինն լրագրողները Ռոստովի մարզում նկարահանել են Ուկրաինա ուղևորվող ռազմական շարասյանը

Gordonua.com-ի փոխանցմամբ` ֆիննական Yle հեռուստաալիքի լրագրողները ռազմական տեխնիկայի շարասյուն են նկարահանել Ռուսաստանի Ռոստովի մարզի Նովոշախտինսկ քաղաքում, որը գտնվում է Ուկրաինայի հետ սահմանից 50 կիլոմետր հեռավորության վրա:

Նրանք այդ տեսանյութը փետրվարի 23-ին տեղադրել են իրենց կայքում: Լրագրողների տվյալներով` շարասյունն ընթացել է դեպի Դոնեցկի մարզի Մարիուպոլ քաղաք տանող ճանապարհով:

Շարասյանն մեջ եղել են բեռնատարներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր (ըստ ամենայնի` «Տոռնադո») և բենզինատարներ, ընդհանուր առմամբ` առնվազն 7 միավոր: Շարասյանն ուղեկցել են ռուս զինվորները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս