Բաժիններ՝

ԱՄՆ-ը մեկ ամսում Իրաքին մատակարարել է 18 միլիոն դոլարի սպառազինություն

Lenta.ru-ի փոխանցմամբ` ԱՄՆ պաշտպանության նախարարությունն Իրաքին մատակարարել է 17.9 միլիոն դոլարի սպառազինություն: Այս մասին հայտնել է Պենտագոնի մամլո քարտուղար Սթիվ Ուորենը: Նրա խոսքերով` մատակարարման համար պահանջվել էր 22 օր, ինչը չորս անգամ ավելին է սովորականից:

Մասնավորապես, Իրաք են հասցվել 250 զրահամեքենա, Hellfire տիպի 232 հրթիռ (նախորդ տարի մատակարարվել է 1572 այդպիսի հրթիռ), հազարավոր զրահաբաճկոններ ու զրահագլխարկներ: Բացի այդ, ակնկալվում է, որ առաջիկա շաբաթ իրաքցիներին մատակարարվելու է М-16 տիպի 10.000 հրացան և 23.000 փամփշտատուփ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս