
Թուրքիայում վերստին որոշում է կայացվել Ֆեթհուլլահ Գյուլենին կալանքի տակ առնելու մասին

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Ստամբուլի դատարանը որոշում է ընդունել ԱՄՆ-ում բնակվող իսլամական-հասարակական գործիչ Ֆեթհուլլահ Գյուլենին և Էմրե Ուսլուին կալանավորելու մասին:
Նման որոշում ընդունվել է 101 անձի, այդ թվում նաև նախագահ Ռեջեփ Էրդողանի ու վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հեռախոսազրույցները գաղտնալսելու գործի հետաքննման շրջանակներում: Դա դարձավ Ֆեթհուլլահ Գյուլենին կալանքի տակ առնելու մասին երկրորդ որոշումը:
Դատական առաջին որոշումը կայացվել էր նախորդ տարեվերջին: Տվյալ գործով Գյուլենը մեղադրվում է «Ահաբեկչական կազմակերպության առաջնորդ» հանդիսանալու մեջ: Էմրե Ուսլուի պարագայում դա նմանատիպ առաջին որոշումն է: