Թուրքիան Նիգերիայում ուսումնական բազա կհիմնի

Անթալիայի դիվանագիտական ֆորումի ընթացքում հանդիպել են Թուրքիայի և Նիգերիայի պաշտպանության նախարարները։ Կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության խորացումն ու զարգացումը և անդրադարձել կրթության, տեխնոլոգիաների փոխանցման և համատեղ նախագծերին առնչվող հարցերի։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նախարարները նաև փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, որով նախատեսվում է համապարփակ ռազմական ուսումնական բազա հիմնել Նիգերիայում։

Նշվում է, որ այդ ուսումնական բազան կծառայի որպես երկարաժամկետ ուսուցման և կարողությունների զարգացման կենտրոն։ Կանցկացվեն վերապատրաստումներ հակաահաբեկչության, հատուկ գործողությունների, հետախուզության համակարգման, անօդաչու թռչող սարքերից պաշտպանության մասով:

Փոխըմբռնման համաձայնագրի առաջին փուլում նիգերիացի զինվորական անձնակազմը կուղարկվի Թուրքիա՝ վերապատրաստման, լեզվի ուսուցման և դաշտային վարժանքների համար: Ակնկալվում է, որ այս գործընթացը կարագացնի երկու երկրների միջև ռազմական տեղեկատվության փոխանակումը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930