ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը պաշտոնական այց է կատարել Թուրքիա
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Թուրքիայում կայացած հանդիպումների ժամանակ քննարկել է պաշտպանության ծախսերի և օդային պաշտպանության ինտեգրման հարցերը:
Այս մասին Անկարայում լրագրողներին հայտնել են Թուրքիայի պաշտպանության նախարարությունում կայացած ճեպազրույցի ժամանակ:
«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի՝ Թուրքիա կատարած պաշտոնական այցի ընթացքում պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են Դաշինքի շրջանակներում համագործակցության ամրապնդման հետ կապված կարևոր թեմաներ: Այս համատեքստում գոհունակություն է հայտնվել մեր երկրի կողմից պաշտպանական ծախսերը ՆԱՏՕ-ի 2027 թվականի նպատակներին մոտեցնելու ջանքերի կապակցությամբ: Քննարկվել է նաև ՆԱՏՕ-ի բազմազգ կորպուսի աշխատանքը», – հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը:
Ռյուտեն շեշտել է Թուրքիայի օդային տարածքի անվտանգությունը և թուրքական ՀՕՊ համակարգերի հաջող ինտեգրումը ՆԱՏՕ-ի ինտեգրված ՀՕՊ համակարգի հետ։
Ռյուտեն նաև քննարկել է պաշտպանական արդյունաբերության ֆորումի անցկացումը հուլիսի 7-8-ը Անկարայում նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ։
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը նշել է, որ այս միջոցառումը կնպաստի դաշնակիցների միջև պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության զարգացմանը։



