Ռուս-իրանական ռազմական գործարքը կարող է ազդել «միջուկային» բանակցությունների վրա. The Guardian
Բրիտանական The Guardian թերթի փոխանցմամբ՝ «Անթեյ-2500» ՀՕՊ-ի համակարգերի մատակարարման մասին Ռուսաստանի ու Իրանի միջև պայմանագրի ստորագրումը կարող է ազդել Իրանի միջուկային ծրագրի շուրջ տարվող բանակցությունների վրա:
Նախօրեին հայտնի է դարձել, որ Ռուսաստանն Իրանին C-300 համալիրների փոխարեն առաջարկել է «Անթեյ-2500» համակարգեր: Թերթն ընդգծում է, որ եթե տեղի ունենա այդ գործարքը, ապա Իրակը կստանա իր միջուկային օբյեկտներն ավիահարվածներից պաշտպանելու ուժեղ համակարգ:
Բաց այդ, տվյալ պայմանագիրը տեսականորեն կարող է «միջուկային» բանակցությունների շրջանակներում նվազեցնել ճնշումը պետության վրա: Սակայն բանակցությունների տապալման դեպքում ԱՄՆ-ն ու Իսրայելը կարող են փորձել նրան ճնշել ռազմական գործողություն անցկացնելու սպառնալիքով: