Բաժիններ՝

Ջոն Քերին Ռուսաստանի իշխանություններին մեղադրել է ստելու մեջ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Սենատում անցկացված լսումների ժամանակ հայտարարել է, որ իրականությանը չեն համապատասխանում Ռուսաստանի իշխանությունների այն հայտարարությունները, որ ռուս զինվորականներն ու ռուսական սպառազինությունը չեն գտնվում Ուկրաինայի արևելքում.

«Նրանք ստում են: Ռուսաստանն իրականացնում է ամենամասշտաբային քարոզչական գործունեությունը` սկսած «Սառը պատերազմի» ժամանակներից»: Քերին հավելել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դեռևս վերջնական որոշում չի ընդունել Ուկրաինային զենք մատակարարելու վերաբերյալ, և որ այդ հարցը նախկինի նման գտնվում է քննարկման փուլում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս