
Ուկրաինան այսօրվա Արևմտյան Բեռլինն է. Սաակաշվիլի

Ամերիկյան The Washington Post թերթի փոխանցմամբ` Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինան «այսօրվա Արևմտյան Բեռլինն» է:
Սաակաշվիլին ընդգծել է, որ Ուկրաինան Եվրոպայի խոշորագույն երկիրն է, և որ ներկայումս այնտեղ է որոշվում, թե արդյոք հետխորհրդային տիրույթը կձերբազատվի բռնություններից, կոռուպցիայից ու ձախողակ կառավարություններից և փոխարենը կստեղծվի ժամանակակից, բաց, դեմոկրատական հասարակություն:
Սաակաշվիլին անխուսափելի է համարել Ուկրաինայում արմատական բարեփոխումների անցկացումը, որպեսզի Ուկրաինան դառնա տնտեսական աճի ու դեմոկրատական բարեփոխումների հաջող մոդել, դառնա գրավիչ երկրի բոլոր քաղաքացիներ համար, ինչպես որ ժամանակին Արևմտյան Բեռլինն է Արևելյան Բեռլինի ու նրա սահմաններից դուրս քաղաքացիների համար դարձել «փարոս»:
Սաակաշվիլին նաև կողմ է արտահայտվել Ռուսաստանի դեմ տնտեսական հետագա պատժամիջոցներ սահմանելուն և Ուկրաինային պաշտպանական սպառազինություն մատակարարելուն: