Պատժամիջոցներն էական ազդեցություն են ունեցել Ռուսաստանի տնտեսության վրա. Ջոն Քերի
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Սեմատում անցկացված լսումների ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարծում է, որ եվրոպական մի շարք երկրներ Վաշինգտոնի ու Մոսկվայի հարաբերությունների համատեքստում գտնվում են կրակագծում:
Քերին մանրամասնել է, որ այդ երկրներն են Սերբիան, Կոսովոն, Մոնտենեգրոն, Մակեդոնիան, Վրաստանը, Մոլդովան, Մերձդնեստրը. «Մենք փորձում ենք մարդկանց համոզել, որ չենք ձգտում հասնել Ռուսաստանի պարտությանը խաղում»:
Քերին հայտարարել է, որ ԱՄՆ-ի ու Արևմուտքի պատժամիջոցներն էական ազդեցություն են ունեցել ռուսական տնտեսության վրա. «Ռուբլին անկում է ապրել 50 տոկոսով, տնտեսությանը սպասվում է լճացում: Ռուսաստանը երկարաժամկետ հեռանկարում կբախվի արած ընտրության հետևանքներին»: