Ռուսաստանի կառավարությունը պատրաստել է Հարավային Օսիայի հետ դաշնակցային պայմանագիրը

Lenta.ru-ի փոխանցմամբ` Ռուսաստանի կառավարությունը նախագահի ստորագրությանն է ներկայացրել Ռուսաստանի ու Հարավային Օսիայի միջև դաշնակցության ու ինտեգրման մասին պայմանագիրը: Այս մասին նշված է կառավարության պաշտոնական կայքում:

Պայմանագիրը հիմք է հանդիսանում սոցիալական, տնտեսական ու հումանիտար ոլորտներում, ինչպես նաև արտաքին քաղաքականության, պաշտպանության ու անվտանգության հարցերում կողմերի միջև փուլ առ փուլ ավելի սերտ համագործակցության համար:

Ընդ որում` պահպանվում է Հարավային Օսիայի պետական ինքնիշխանությունը: Մասնավորապես, Ռուսաստանն ստանձնում է հանրապետության սահմանների պաշտպանությունը, ներդրվում է Ռուսաստանի հետ միասնական մաքսային վերահսկողություն: Հարավային Օսիայում թոշակն ու միջին աշխատավարձը կբարձրանա մինչև Ռուսաստանի հյուսիսկովկասյան շրջանների մակարդակի:

Պայմանագիրը ստորագրվում է 25 տարով` տասնամյակներով երկարաձգվելու հնարավորությամբ: Պայմանագիրը պետք է վավերացվեն երկու երկրների խորհրդարանները:

Մեկ շաբաթ առաջ Ռուսաստանն ու Հարավային Օսիան ստորագրել են պետական սահմանի մասին պայմանագիր: Հարավային Օսիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ հանրապետությունը ներկայումս չի պլանավորում մտնել Ռուսաստանի կազմի մեջ:

Տեսանյութեր

Լրահոս